Լրահոս
Օրվա լրահոսը

«Հավանաբար հարգելի պատճառներով չեն մասնակցում». Կորյուն Նահապետյանը՝ գեներալների բացակայությունների մասին

Հունվար 06,2018 13:46

Ավարտվեց 6-րդ գումարման ԱԺ-ի 2-րդ նստաշրջանը եւ այս երկու նստաշրջանների ընթացքում ԱԺ կարեւորագույն հանձնաժողովներից մեկի՝ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի որեւէ նիստի, որեւէ քննարկման գեներալները չեն մասնակցել: Նախորդ գումարման ԱԺ-ում 5 տարվա ընթացքում Սեյրան Սարոյանն ու Մանվել Գրիգորյանը մեկ-երկու դեպք եղավ, որ մասնակցեցին լսումների եւ քննարկման, թե ինչ իմաստ ունի նրանց ընդգրկել հանձնաժողովի անդամների կազմում, երբ առհասարակ չեն ներկայանում նիստերի՝ մենք այս թեմայով զրուցեցինք հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանի հետ:

Նա ասաց, որ հանձնաժողովի նիստերից եւ հանձնաժողովի կազմակերպած խորհրդարանական լսումներից բացակայող անդամների հետ կապված ինքը պարտավոր է ներկայացնել տեղեկանք ԱԺ նախագահին եւ ինքը այդ պարտավորությունը կատարում է սահմանված կարգով: Իսկ թե ինչ հետեւանք է դրանից առաջանում, ԱԺ կանոնակարգ օրենքով սահմանված է:

Թե ի՞նչն է պատճառը, որ գեներալները մշտապես բացակայում են այդ նիստերից, նաեւ լսումներին չեկան, Կորյուն Նահապետյանը պատասխանեց. «Հավանաբար հարգելի պատճառներով չեն մասնակցում եւ դրա համար ներկայացնում են համապատասխան տեղեկանք»: Հարցին՝ ձեզ համար միեւնո՞ւյն է իրենք հանձնաժողովի նիստերին մասանակցում են, թե ոչ, նա պատասխանեց. «Որպես հանձնաժողովի նախագահ, մշտապես միջոցներ եմ ձեռնարկում, որպեսզի հանձնաժողովը բնականոն իր աշխատանքն իրականացնի, դա հավասարապես վերաբերվում է հանձնաժողովի բոլոր անդամներին: Մենք ձեւավորել ենք այնպիսի միջավայր, որպեսզի յուրաքանչյուր հանձնաժողովի անդամ հնարավորություն ունենա արդյունավետ գործունեություն ծավալել հանձնաժողովի շրջանակներում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031