Լրահոս
Օրվա լրահոսը

Ղարաբաղի հարցը էլ ավելի է սառեցվելու. «Հայոց Աշխարհ»

Հունվար 11,2018 10:22

Նկատի ունենալով անցած տարեվերջին, մանավանդ ներկա տարեսկզբին Ադրբեջանի պաշտոնական շրջանակների քարոզչական մարտավարության փոփոխությունները, 2018 թվականին ականատես ենք դառնալու Ղարաբաղի հարցում Բաքվի նոր ու հետաքրքիր կեցվածքին, որի հիմնական թիրախներն են դառնալու, մի կողմից՝ միջազգային հանրությունը, մյուս կողմից՝ Ադրբեջանի հասարակությունը։

Առաջին դեպքում Ադրբեջանի ղեկավարությունը ճգնելու է խոչընդոտել միջազգային ասպարեզում Ղարաբաղյան հակամարտության հետագա սառեցման միտումին, իսկ երկրորդ դեպքում փորձելու է ճնշել սեփական հանրության մեջ խորացող անտարբերությունն ու դժգոհությունը։

Քարոզչական այս նոր թիրախների ընտրությունը չի նշանակում, որ կարող ենք հանգիստ շունչ քաշել, որովհետեւ այդ ամենին զուգահեռ Ադրբեջանի ղեկավարությունը հանդես է գալու նաեւ քաղաքական փոխզիջմանը պատրաստ լինելու մասին կեղծ հավաստիացումներով, երբեմն էլ սրելու է իրադրությունը ռազմական շփման գծում։

Բայց այդ քայլերը նույնպես լինելու են իմիտացիոն, քանի որ պաշտոնական Բաքուն ակնհայտորեն պատրաստ չէ փոխզիջման, մանավանդ 2018 թվականի հոկտեմբերին Ադրբեջանում սպասվող նախագահական ընտրությունների նախօրեին։
Իսկ ինչ վերաբերում է սահմանային սադրանքները լայնածավալ գործողությունների վերածելու տարբերակին, ապա այս ասպարեզում հակառակորդի կարողությունները խիստ սահմանափակ են, քանի որ նրա դիվանագիտական ձախողումներին 2018-ի սկզբներին գումարվել է նաեւ Սիրիայի շուրջ սկիզբ առած ռուս-թուրքական նոր լարվածությունը։

Այնպես որ մինչեւ առաջիկա գարուն կարելի է լիիրավ երաշխավորել, որ շփման գծում ռազմական լուրջ գործողություններ չեն լինի, իսկ ահա հետագա կանխատեսումներն անիմաստ են նախընտրական Ռուսաստանում ու նրա շուրջ ծավալվող վտանգավոր խաղերի անավարտ լինելու պատճառով։

Վարդան Գրիգորյան

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031