Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչը կարող է դառնալ անկայունության պատճառ. «Հայոց Աշխարհ»

Հունվար 11,2018 10:49

Հարցազրույց քաղտեխնոլոգ ԿԱՐԵՆ ՔՈՉԱՐՅԱՆԻ հետ

Քաղաքական ուժերը սովորաբար որսում են «նպաստավոր պահը» ակտիվանալու համար։ Առաջիկայում նման բան սպասվո՞ւմ է։

-Ինչ վերաբերում է ձեր ասած «նպաստավոր պահին», ապա մեզանում չկա այդ քաղաքական ակտիվության պահը: Քաղաքական ակտիվությունը փոքր-ինչ այլ բան է, քան մենք հասկանում ենք, ու այդպիսի քաղաքական ակտիվություն մեզանում չի լինելու:
Գուցե սոցիալական ֆոնի վրա լինի հասարակական ընդվզում, այն, ինչ ուզում է անել «Ելքը»՝ անընդհատ խոսելով սոցիալական խնդիրներից, սոցիալական բունտերից: Ի դեպ, պատգամավոր Գեւորգ Գորգիսյանն էր ասել, թե այսօրվա իրավիճակը սոցիալական ընդվզման համար շատ հարմար է: Այս դեպքում գուցեեւ քաղաքական ուժերը ակտիվանան: Բայց դա ո՛չ նախագահի, ո՛չ վարչապետի ընտրությունների հետ որեւէ կապ չի ունենա, պայմանավորված չի լինի դրանցով:

Տարօրինակ չէ՞, որ փողոցային պայքարի տարբերակ է նախընտրում «Ելքը», որը իշխանության վրա ազդելու տարբեր միջոցներ ունի. կարող են օրենսդրական նախաձեռնություններով հանդես գալ, վերջապես, կա ԱԺ ամբիոն, ուրեմն ինչո՞ւ նախընտրել փողոցը:

-Ինը հոգանոց «Ելքը» օրենսդրական նախաձեռնություններով հանդես է եկել, բայց դրանք չեն ընդունվել կառավարության կողմից:
Զուտ քաղաքական տեխնոլոգիայի տեսանկյունից երթ նախաձեռնելով՝ «Ելքը» ճիշտ քայլ է անում, որովհետեւ հանրահավաքը արդեն հնացած մեթոդ է, չի կարող անհրաժեշտ զանգված հավաքել: Մինչդեռ երթը թամաշա է, որին կարող են մարդիկ ընթացս միանալ, այսինքն՝ երթը պարունակում է դինամիկա:
Ու քանի որ «Ելքը» խնդիր ունի, ինչպես բոլոր ընդդիմադիրները, դառնալ ընդդիմադիր հատվածի առաջատար ուժ, ուզում է եւ կարող է ստեղծված քաղաքական նոր իրականության մեջ դառնալ ընդդիմության լիդերը: Այս հարցում «Ելքը» ամենալավ վիճակում է գտնվում, քանի որ խորհրդարանական ուժ է եւ ինքնադրսեւորման համար ունի տարբեր ամբիոններ:
Եվ հետո, «Ելքին» անընդհատ մեղադրում են, թե իշխանությունների հետ ինչ-ինչ առումով համագործակցում է, սա է անում, նա է անում, եւ «Ելքը» այստեղ էլ խնդիր ունի, պիտի փաստի, որ ինքը ընդդիմությունն է ու որպես այդպիսին՝ ընդդիմության լիդեր ուժն է:

Արմինե Սիմոնյան

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031