Լրահոս
Օրվա լրահոսը

Հրանտ Բագրատյան. Մեզ մոտ խոշոր բիզնեսն ամբողջությամբ է միաձուլվել պետությանը. «Փաստ»

Հունվար 11,2018 11:25

«Փաստ»-ի հյուրն է Հրանտ Բագրատյանը:

– Կարելի՞ է ասել, որ եթե մարդը հագենում է նյութից, հոգնում է նրա իշխանությունից, այսինքն՝ մարսում է հարստությունը, արդեն նոր գաղափարախոսությամբ կսկսի իր տնտեսական գործունեությունը, հետևաբար նոր գաղափարախոսությամբ կամրապնդվի տնտեսական հետագա կառուցվածքը։

– Ճիշտ է։ Ռուսաստանում ևս 20, 30 տարի հետո օլիգարխները կսկսեն բարիանալ։ Բայց որն է հետաքրքիրը. Չինաստանում, գիտակցելով այս ամենը, կառավարությունն այս գլխից այնպիսի քաղաքականություն է վարում, որ հետագայում նման խնդիրներ ընդհանրապես չառաջանան, որևէ մեկն անարդար չհարստանա, հետագայում էլ այդ հարստությունը ցրելու կարիք չլինի։ Մի հասարակ օրինակ, ենթադրենք կղզում ապրում են տասը մարդ, կա տասը տուն։ Ներկայացնենք բաշխման երեք օրինակ։ Մի դեպքում ամեն մեկին հասնում է մեկական տուն, սա ծայրահեղ բաշխում է, որն աշխատելու խթան չի ստեղծում։ Մեկ այլ տարբերակով մեկին տասը տուն է հասնում, ինը մարդ տուն չունի։ Սա երկրորդ ծայրահեղությունն է, որը կրկին խթան չի ստեղծում. Չունևորները շահագրգիռ չեն աշխատել, միևնույն է՝ տները մեկի ձեռքին են։

Հաջորդ տարբերակը՝ ութը մարդ ունեն մեկական տուն, մեկն ունի երկու տուն, մեկն էլ տուն չունի։ Սա համարվում է իդեալական դեպքը, երբ վատ աշխատողը պատժվել է՝ տուն չունի, լավ աշխատողն էլ ունի երկու տուն։ Համարվում է, որ նման հասարակության մեջ կա մրցակցություն։ Չինաստանն իրականացնում է հենց այսպիսի՝ կասկադային տնտեսական քաղաքականություն։

– Իսկ մե՞ր երկրում՝ Հայաստանում։

– Մեզ մոտ խոշոր բիզնեսն ամբողջությամբ է միաձուլվել պետությանը։ Այն աստիճանի, որ կապիտալիզմի մյուս տեսակների համար տեղ չի մնացել։ Արդյունքում այնպիսի բևեռացում գոյություն ունի, որպիսին չկա որևէ երկրում։ Եվ ո՞րն է էականը, արդեն մի տասը տարի առաջ ակնհայտ էր, թե ինչ էր տեղի ունենալու, ինչ վայրենի դրսևորումների էր հանգեցնելու մեր երկրում իրականացվող տնտեսական քաղաքականությունը։ Ժամանակին պետք էր մտածել՝ արժե՞ր դրան գնալ թե՝ ոչ։

Գոհար ՍԱՐԴԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031