Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր մանրամասներ՝ Եղվարդում 10 ամյա աղջկա առեւանգման դեպքով

Փետրվար 02,2018 15:27 Share

Եղվարդի բնակիչ Մարինե Հ.-ն, որին իր հարեւանուհի Վարսենիկը մեղադրում է 10- ամյա աղջկան առեւանգելու մեջ, հերքում է իրեն ուղղված մեղադրանքը:

Aravot.am-ի հետ զրույցում նա պատմեց, որ Վարսենիկի երեխաներին ինքը պահել ու մեծացրել է, այդ երեխաները հաճախ են իր տուն գնացել: Դեպքի օրը՝ երեկ, ըստ նրա, Վարսենիկի տասնամյա աղջիկը իրենց տուն է գնացել՝ ասելով, թե մայրն ու հայրը տանը չեն ու խնդրել մնալ վերջինիս տանը, մինչեւ ծնողները գան. «Վարսիկը մի քիչ անգրագետ կին է, ով, ինչ խոսում է, ինքն ասում է պետք է միլիցիա տամ, էն անգամ էլ տղային ծեծել էին, ասաց՝ տանում ենք, տանք միլիցիա: Իր ուղեղի մեջ էդ միլիցիան է, իր ամուսնուն էլ է միլիցիա տալիս: Շոկի մեջ եմ, իրավապահները երեկ եկան, տեսան՝ մեր տանը երեխան նստած է, ասաց՝ մաման, պապան տանը չեն, կարո՞ղ եմ մնալ ձեր տանը, մինչեւ պապան գործից գա, ինչպես միշտ: Ես գործ էի անում, ինքը նստած թեյ էր խմում, որ իրավապահներն եկան»:

Թե ինչքան է Վարսիկը իրեն պարտք, Մարինեն չհստակեցրեց. «Պարտքի մասին խոսել չի լինի, որովհետեւ այնքան բան եմ արել իրենց համար, էնքան նվերներ եմ տալիս ամեն անգամ, որ ինքը երկու հազար դրամի տնտեսական ապրանք է առնում, ես մի հինգ հազար դրամի նվեր եմ տալիս, բոլորը գիտեն, այնպես չէ, որ պարտքի համար նման բան անեմ: Հորինված պատմություն է, շոկի մեջ եմ»:

Հիշեցնենք, որ ավելի վաղը shamshyan.com-ը հաղորդել էր, որ պարտքի դիմաց Եղվարդի բնակիչ Մարինեն նույն քաղաքի բնակիչ Վարսենիկի տասնամյա աղջկան առեւանգել է ու սպառնացել, որ մինչեւ պարտքը չվերադարձնի, երեխային չի տա:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728