Լրահոս
Օրվա լրահոսը

Փոխըմբռնման հուշագիր՝ ՀՀ և Արցախի մշակույթի նախարարությունների միջև

Փետրվար 03,2018 14:45

Փետրվարի 3-ին  ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի՝ Արցախ կատարած այցի շրջանակում ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության և ՀՀ մշակույթի նախարարության միջև ստորագրվեց պատմամշակութային ժառանգության պահպանության բնագավառում համագործակցության մասին  փոխըմբռնման հուշագիր:

Հուշագիրը կարևորվում է մասնագիտական փորձի փոխանակումը և մեթոդական օժանդակությունը, համագործակցությունը պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական հաշվառման, պահպանության, ուսումնասիրման ոլորտներում, Արցախի Հանրապետության պատմամշակութային և բնապատմական արգելոցների զարգացման ծրագրերի մշակման և իրագործման ուղղությամբ:

Ըստ հուշագրի նախատեսվում է նաև պատմամշակութային հուշարձանների պահպանության ոլորտի վերաբերյալ գիտահանրամատչելի գրականության համատեղ հրատարակում, ՀՀ Նախարարության կողմից աջակցություն թանգարանային նոր ցուցադրությունների կազմակերպման, գտածո հնագիտական նյութերի մաքրման եւ վերականգնման գործում, համատեղ ցուցահանդեսների և գիտական կոնֆերանսների կազմակերպում, ինչպես նաև հրատապ հնագիտական պեղումների և հուշարձանների մոնիթորինգի համատեղ կազմակերպում և իրականացում:

Այս ամենը  կյանքի կոչելու նպատակով  կհաստատվի ոլորտային համագործակցության միջոցառումների ծրագիր և կստեղծվեն համատեղ աշխատանքային խմբեր, որոնք պարբերաբար  կհանդիպեն ու կքննարկեն աշխատանքների ընթացքը:

Հուշագրի ստորագրման արարողությունից հետո նախարարները պատասխանեցին լրագրողների հարցերին:

ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728