Լրահոս
Օրվա լրահոսը

1 տարի անազատության մեջ անցկացրած Հիմնադիր խորհրդարանի անդամը շարունակելու է պայքարը. «Ա1+»

Փետրվար 28,2018 17:11

Մեկ տարի կալանավայրում անցկացնելուց հետո նույնիսկ Հիմնադիր խորհրդարանի անդամ Արմեն Միքայելյանը չի պատրաստվում հրաժարվել պայքարից: «Եթե մարդու ներսում ազատության պահանջ կա, ինքը դրանից չի կարող հրաժարվել, այսինքն պայքարը շարունակվում է: Մեկ տարին ինձ ներքին խաղաղություն տվեց կալանավայրում: Բնականաբար ինձ ձերբակալումը եւ մեկ տարով ազատությունից զրկելը կապված էր իմ քաղաքական գործունեության հետ»,- «Ա1+»-ին ասաց Արմեն Միքայելյանը:

Հիմնադիր խորհրդարանի անդամը  բերման էր ենթարկվել 2016 թ հունիսի 26-ի լույս 27-ի գիշերը՝ ՊՊԾ գնդի գրավմանը հաջորդած ակցիային մասնակցելուց հետո։

Երբ  Խորենացի փողոցի հանրահավաքն ավարտված է եղել, արդեն տուն հասնելու ճանապարհին քաղաքացիական հագուստով անձինք նրան նստացրել են մեքենան եւ տարել բաժին: Խուզարկության ժամանակ հայտնաբերվել է զենք: « Իրենք զենքը դրել են գոտկատեղիս, այնուհետեւ իրենք էլ հանել են: Առանց փաստի դատապարտեցին: Մանր -մունր հանգամանքներին դեռ չեմ անդրադառնում»:

Դատարանում ցուցմունք են տվել նաեւ Արմեն Միքայելյանի հարազատները եւ նշել, որ նա զենք չի ունեցել: Դատարանը, սակայն, արժանահավատ չի համարել նրանց ցուցմունքները:

 

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728