Լրահոս
Օրվա լրահոսը

«Ֆուռի» վարորդը կապիտանի վարած «Մերսեդեսի» զոհ է դարձել

Ապրիլ 02,2018 23:03

Այսօր` ապրիլի 2-ին, ժամը 19.30-ի սահմաններում միջպետական ավտոճանապարհին, Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի Զորական գյուղից Հաղթանակ գյուղ տանող ավտոճանապարհին Հայաստանից Ռուսաստան մեկնող խոշոր բեռնատարի`«ֆուռի» վարորդը մեքենան կանգնեցրել է  ճանապարհի բանուկ մասում:

Նրան այդտեղ հարվածել է Նոյեմբերյանի տարածաշրջանի Պտղավան գյուղի բնակիչ, ՀՀ բանակի զինծառայող կապիտանի վարած «Մերսեդեսը»:

«Ֆուռի» վարորդը` Գավառի բնակիչ, 1977 թ. ծնված քաղաքացին, ճանապարհատրանսպորտային պատահարից զոհվել է: Դեպքի վայրում աշխատում են ճանապարհային ոստիկանները :

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30