Նախկինում մարդաշատ Թալիշը քառօրյա պատերազմից հետո դատարկվել է, այժմ այնտեղ ընդամենը մեկ ընտանիք է բնակվում՝ Օհանյանները:
«Թալիշ» հիմնադրամի անդամները ցանկանում են գոնե մեկ- երկու օրով թալիշցիներին հայրենի գյուղում մեկտեղել. մայիսի մեկին ուխտագնացություն են կազմակերպում դեպի Թալիշ.
Նախաձեռնողները հույս ունեն, որ մեծ թվով մարդիկ կմիանան իրենց և կվերականգնվի բարի ավանդույթը, համաձայն որի թալիշցիներն ամեն տարի մայիսի սկզբին հավաքվում էին հայրենի գյուղում՝ անկախ գտնվելու վայրից:
«Թալիշ» մարտական ջոկատի հրամանատար Միքայել Ապրեսյանի խոսքով նախաձեռնությունն արդեն արժանացել է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հավանությանը, վերջինս ասել է, որ հաճույքով կմիանա իրենց:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «Ա1+»-ի կայքում:


















































