Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԺ-ից կոչ են անում Սերժ Սարգսյանին, որ կառավարության ամառանոցի առանձնատունը չվերցնի. «Երաշխիքների մեջ պետք է լինի, որ պաշտոնաթող նախագահը ստանա բնակարան պետությունից, բայց ոչ դա»

Ապրիլ 10,2018 17:43

Այսօր ԱԺ հայտարարությունների ժամին «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանն անդրադարձավ կառավարության այն որոշմանը, որով կառավարության ամառանոցի առանձնատունը սեփականության իրավունքով հանձնում են պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանին. «Սա անընդունելի է, եթե չասեմ, որ անարդար է, եթե չասեմ էգոիստություն է: Բացառում եմ, որ այս որոշման նախագիծը համաձայնեցված չի եղել Սերժ Սարգսյանի հետ կամ հենց իր հանձնարարությունը չի եղել: Կարծում եմ, այն ավանդույթը, որը ձեւավորվել էր ՀՀ-ում դեռեւս խորհրդային տարիներից, որ այս ամառանոցում բնակվում են պաշտոնատար անձինք, չի կարելի փոխել»:

Զեյնալյանն ասաց, որ եթե այսօր չի թույլատրվում ԱԺ շենքի պատուհանները փոխել, դա նորմալ է, պետք է պահպանել հինը. «Որեւէ կերպ չի կարելի թույլ տալ, որ այդ առանձնատունը եւ այդ տարածքի որեւէ առանձնատուն հանձնվի սեփականության իրավունքով որեւէ մեկին: Ես ընդունում եմ, որ երաշխիքների մեջ պետք է լինի, որ պաշտոնաթող նախագահը ստանա բնակարան պետությունից, բայց ոչ դա: Ես կոչ եմ անում, որ Սերժ Սարգսյանը հրաժարվի այդ առանձնատնից, քանի դեռ որոշումն անվավեր չի ճանաչվել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30