Լրահոս
Օրվա լրահոսը

Մեծ Բրիտանիայի հայ համայնքի ներկայացուցիչներն այցելեցին Սփյուռքի նախարարություն

Ապրիլ 10,2018 18:30

Ապրիլի 10-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Մեծ Բրիտանիայի հայ համայնքի ներկայացուցիչներին՝ հոգևոր հովվի՝ Մեծ Բրիտանիայի և Իսլանդիայի թեմի առաջնորդ Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանի ուղեկցությամբ:

Հանդիպմանը մասնակցում էին Լոնդոնի համայնքային շաբաթօրյա դպրոցի տնօրեն Ռամելիա Ղազարյանը, դպրոցի հոգաբարձության վարչության ատենապետ Հրաչ Ղազարյանը, Թեքեյան մշակութային միության ատենապետ  Կարեն Արևյանը, Սուրբ Սարգիս եկեղեցու անդամական ժողովի ատենապետ Տիգրան Պետրոսյանը, Սուրբ Եղիշե եկեղեցու ծխական խորհրդի անդամ  Սեդրակ Կարամֆիլյանը, Մեծ Բրիտանիայի հայ համայնքային խորհրդի փոխատենապետ Զորիկ Գասպարյանը, առաջնորդարանի ծրագրային կոմիտեի պատասխանատու Պետրոս Ասլանյանը, Հայ Դատի հանձնախմբի ատենապետ Վահան Գրիգորյանը:

Ողջունելով հյուրերին՝ նախարարը կարևորեց Մեծ Բրիտանիայում հայկական համայնքի համախմբվածությունը, հոգևոր առաջնորդի, ազգային գործիչների ներդրումը ինքնության, լեզվի, մշակույթի ու ավանդույթների պահպանման գործում: Անդրադարձ կատարվեց դպրոցի դասագրքերի, ուսուցիչների վերապատրաստման հարցերին, Սփյուռքի նախարարության «Արի տուն», «Սփյուռք» ամառային դպրոց ծրագրերին առավել ակտիվ մասնակցությանը:

Քննարկվեցին նաև Թեքեյան մշակութային միության միասնական համահայկական հարթակ ստեղծելու, Ցեղասպանության ճանաչման, Արցախի հիմնախնդրի լուծման, Հայաստանի տնտեսության զարգացման հետ կապված հարցեր, նախանշվեցին դրանց իրականացման ուղիներն ու հնարավորությունները:

ՀՀ սփյուռքի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30