Լրահոս
Օրվա լրահոսը

Երբ խորհրդարանի փոխնախագահը միջազգային հեղինակավոր կազմակերպությանը պատասխանում է Շուրա Բալագանովի արտասանած դամբանական ճառից հատված մեջբերելով. «Չորրորդ իշխանություն»

Ապրիլ 13,2018 12:05 Share

Անդրադառնալով Freedom House կազմակերպության այն գնահատականին, որի համաձայն Հայաստանը գլորվում է դեպի ավտորիտարիզմ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարել է, թե չի կիսում այդ կարծիքը, ապա ավելացրել է՝ «սա էլ մեր պատասխանը Չեմբեռլենին»։

«ՉԻ» – Երբ խորհրդարանի փոխնախագահն ու իշխող կուսակցության խոսնակը միջազգային հեղինակավոր կազմակերպությանը պատասխանում է շարքային սագագող Պանիկովսկու գերեզմանին շարքային գրպանահատ Շուրա Բալագանովի արտասանած դամբանական ճառից հատված մեջբերելով, դա, իհարկե, ծանր դեպք է։

Բայց մյուս կողմից էլ՝ ոչ շարքային հանրապետական Շարմազանովը ենթագիտակցորեն ճիշտ է վարվել։ Շուրա Բալագանովի արտասանած ճառի ողջ հմայքը դրա լիակատար անհեթեթությունն է, եւ այս իմաստով Շարմազանովի պատասխանը բացարձակապես չի զիջում «բնօրինակին»։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել