Լրահոս
Օրվա լրահոսը

Պահպանողական կուսակցությունը խորհրդարանում ներկայացված ուժերին հորդորում է հանձնվել քաղաքացիական շարժման պահանջներին

Ապրիլ 30,2018 10:55

Ելնելով այն իրողությունից, որ

·         Քաղաքական համակարգի փտածության հետևանքով պետությունը գտնվում է քաղաքական խորը ճգնաժամի մեջ,

·         Նիկոլ Փաշինյանի ղեկավարած քաղաքացիական հուժկու շարժումը բարեպատեհ հնարավորություն է ստեղծել որակապես նոր, արժանապատիվ, իրապես անկախ, ստեղծարար, առաջադեմ մոդելի պետություն կառուցելու համար,

·         Ներկա Խորհրդարանը չի արտացոլում հանրային տրամադրությունների և քաղաքական կողմնորոշումների իրական պատկերը,

Պահպանողական կուսակցությունը հայտարարում է, որ ստեղծված ճգնաժամից ամենաշահավետ ելքը ՀՀ բազմահազար քաղաքացիների առաջադրած ներկայացուցչին ԱԺ-ում վարչապետ առաջադրելն ու հաստատելն է, ինչպես նաև բացառապես ժողովրդի ներկայացուցիչ վարչապետի առկայությամբ արտահերթ խորհրդարանական ազատ, արդար և թափանցիկ ընտրությունների անցկացումը:

Այսու՝ Պահպանողական կուսակցությունը, ողջունելով և քաջալերելով ՀՀ Նախագահի քաղաքակիրթ պետականավարման երաշխավորի արդյունավետ մոտեցումներն ու գործունեությունը, Խորհրդարանում ներկայացված ուժերին հորդորում է հանձնվել քաղաքացիական շարժման վերոնշյալ պահանջներին, քանի որ միայն այդ հանձնվելն է, որ հաղթանակ է հանրային բոլոր շերտերի, Հայոց պետականության համար: Հատկապես իրենց պահպանողական համարող, լուսահոգի Աշոտ Նավասարդյանի Հանրապետական կուսակցության սկզբունքներին չդավաճանածներն այս եզրագծային պահին պարտավորություն ունեն վարչապետի պաշտոնում առաջադրելու ժողովրդի ընտրյալին և քվեարկելու նրա օգտին:

 

ՊԱՀՊԱՆՈՂԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30