Լրահոս
Օրվա լրահոսը

Վիգեն Սարգսյանի պաշտոնավարման հարցին Նիկոլ Փաշինյանը չպատասխանեց

Ապրիլ 30,2018 11:26

«Մենք լիարժեքորեն սատարում ենք ԼՂՀ իշխանություններին»,- խորհրդարանում  «Ելք» խմբակցության պատգամավորների հետ հանդիպումից հետո, պատասխանելով Aravot.am-ի հարցին` հնարավո՞ր է հայաստանյան ժողովրդական ալիքը տարածվի նաեւ Արցախում, այնտեղ էլ իշխանափոխություն իրականացնի, ասաց Նիկոլ Փաշինյանը:

Լրագրողները խնդրեցին հստակեցնել Արցախի հարցի վերաբերյալ իր դիրքորոշումը: Նիկոլ Փաշինյանն ասաց, որ իր դիրքորոշումը ինքը քանիցս է բարձրաձայնել:

Ըստ բանախոսի, ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է նպաստի, որ Ադրբեջանը վերջ տա իր ագրեսիվ հռետորաբանությանը ու վերադառնա կառուցողական դաշտ: Այս պայմաններում, երբ Ադրբեջանից հնչում են Երեւանը գրավելու հայտարարություններ, վարչապետի թեկնածուն ասում է`մենք պետք է հետեւողականորեն ուժեղացնենք մեր բանակը, բանակի մարտական ոգին: Ադրբեջանին կառուցողական դաշտ բերելու միակ ճանապարհն, ըստ նրա, դա է:

Հարցերին`եթե ինքը դառնա վարչապետ, ո՞վ է բանակցություններ վարելու Ղարաբաղի հարցով, պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի փոփոխության հարց դրվելո՞ւ է, բանակի վերաբերյալ նրա առաջարկած ծրագրերը`«Ես եմ», «Պատիվ ունեմ», որոնք քննադատվեցին հասարակական շրջանակներում, կասեցվելո՞ւ են, Նիկոլ Փաշինյանը չպատասխանեց: Միայն ասաց, որ հիմա չի կարող ամենի մասին խոսել, բոլորին նշանակել կամ վերանշանակել: Առայժմ ինքը խնդիր է դնում համաժողովրդական վստահության պայմաններում նորմալ աշխատանքային մթնոլորտ ձեւավորելու:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30