Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի առաջնությունում մեդալները բաշխվում են հիմնական չորս ջրացատկորդների միջեւ

Մայիս 13,2018 20:52 Share
Աջակցեք aravot.am-ին

Դավիթ Համբարձումյանի անվան ջրացատկի ՕՀՄՄԴ-ում այսօր անցկացվեց ջրացատկի Հայաստանի մեծահասակների, պատանիների, կրտսեր պատանիների եւ սկսնակների առաջնությունը: Ընդհանուր առմամբ մասնակցեց 30-ից ավելի ջրացատկորդ:

Մեծահասակների պայքարին՝ ոստնակացատկեր եւ աշտարակացատկ, մասնակցեցին վերջին տարիների հիմնական  չորս մրցակիցները: Մեկ մետր ոստնակացատկում տեղերն ըստ հաջորդականության բաշխվեցին. Վարտան Բայանդուրյան, Ազատ Հարությունյան, Վլադիմիր Հարությունյան: Երեք մետր ոստնակացատկում հաղթեց Վլադիմիր Հարությունյանը, նրան հաջորդեցին Վարտան Բայանդուրյանը եւ Ազատ Հարությունյանը: Տասը մետր աշտարակացատկում չեմպիոն դարձավ Լեւ Սարգսյանը (461,60 միավոր), արծաթը բաժին հասավ Վլադիմիր Հարությունյանին (386.00), բրոնզը՝ Վարտան Բայանդուրյանին (378,90):

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: