Լրահոս
Օրվա լրահոսը

Բրիտանացիները հետաքրքրվել են` կփոխվի՞ ՀՀ-ի արտաքին քաղաքականությունը

Հունիս 06,2018 12:16 Share

Մայիսի 25-28-ը Վարշավայում կայացել է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանը, որին մասնակցել են նաեւ հայ պատվիրակները: Այսօր խորհրդարանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայկական պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանն ասաց, որ բրիտանացի պատգամավորներից մեկը հետաքրքրվել է ՀՀ-ում տեղի ունեցող փոփոխությունների, մասնավորաբար, արտաքին քաղաքական ուղղությունների հնարավոր փոփոխությունների մասին: Հայաստանցի պատգամավորներն ասել են, որ այս փուլում ՀՀ արտաքին քաղաքականությունը որեւէ փոփոխության չի ենթարկվելու. «Եվրասիական եւ եվրոպական չափումներում մեր մոտեցումը լինելու է անփոփոխ»:

ՆԱՏՕ-ի հայաստանյան գործընկերները դարձյալ կարեւորել եւ բարձ են գնահատել ՀՀ-ՆԱՏՕ փոխգործակցությունները, այն պարագայում, երբ ՀՀ-ն այլ անվտանգության համակարգի` ՀԱՊԿ-ի անդամ է:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Լուսանկարը՝ Լեհաստանում Հայաստանի դեսպան Էդգար Ղազարյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930