Լրահոս
Գաղթականներ
Օրվա լրահոսը

Մեսրոպ Սարգսյանը հացի փուռը փակել է ու որոշել ցույցերի ու անգամ հացադուլի գնով դառնալ Արարատի քաղաքապետ

Օգոստոս 04,2018 17:45

Մեկ ամսից ավելի է Արարատի բնակիչ Մեսրոպ Սարգսյանը նստացույց է անում՝ պահանջելով Արարատի քաղաքապետ Հայկ Հայկյանի հրաժարականը: Aravot.am-ի հետ զրույցում Մեսրոպ Սարգսյանն ասաց, որ չնայած օրը մի պատվիրակություն է գալիս՝ հորդորելով դադարեցնել քաղաքապետի դեմ բողոքի ցույցը, բայց քաղաքապետարանի դիմացից չի հեռանալու՝ մինչեւ որ իր պահանջը չկատարվի: Մտադիր է քաղաքապետի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրի, որպեսզի, ինչպես ինքն է ասում՝ Արարատը ոտքի կանգնեցնի: Մեսրոպ Սարգսյանի խոսքով, առաջնահերթ քաղաքապետի հրաժարականն է իր պահանջը, բայց դա քաղաքի միակ խնդիրը չէ:

Ըստ նրա, Արարատի ցեմենտի գործարանը լուրջ էկոլոգիական խնդիր է առաջացնում՝ ժամում չորս տոննա փոշի է դուրս տալիս. «Արարատցիները զրկված են տարրական պայմաններից, քաղաքը հարմարավետ չէ, աղբի ու փոշու մեջ կորած է: Շատրվանների ջրավազանի ջուրն արդեն 22 օր է չի փոխվում, շները մտնում են լողանում այդ ջրերում, նրանց հետեւից երեխաներն են մտնում: Շատրվանները միայն հյուր ունենալիս են միացնում, այն նախատեսված չէ քաղաքացիների համար: Հանրային այգին տափաստանի է վերածվել, շենքերի մուտքերը ավերակ վիճակում են, աղբամանները միայն կենտրոնական մասերում են: Աղբահանությունը բավարար վիճակում չէ»:

Aravot.am-ի հարցին, թե այլ քաղաքացիները գո՞հ են քաղաքապետի աշխատանքից, որ չեն միանում բողոքի ակցիային, կա՞ն համախոհներ, որոնք նույնպես պահանջում են Արարատի քաղաքապետի հրաժարականը, Մեսրոպ Սարգսյանն ասաց, որ քաղաքը բաժանված է երկու մասի՝ Արայիկ Գրիգորյանի կողմնակիցներ եւ Ծառուկյանի. «Մարդիկ վախենում են աշխատանքը կորցնել, վախենում են, որ Ծառուկյանը ցեմենտի գործարանը կփակի՝ կմնան անգործ: Ինձ ասում են, մենք քո հետ ենք»:

Եթե Արարատի քաղաքապետը հրաժարական չտա, Մեսրոպ Սարգսյանը մտադիր է մի քանի օրից հացադուլ հայտարարել: Ասում է՝ մարզպետարանը ոչնչով չի աջակցում եւ անգամ բարձրախոս չի տրամադրում:

Թե ընտրվելու դեպքում ինչպես է լուծելու արարատցիների խնդիրները, մեր հացին ասում է՝ քաղաքը պիտի զարգացնի. «Բյուջեից ոչ մի կոպեկ կողմնակի չեմ ծախսելու, միջոցներ եմ ներգրավելու, եթե դու բյուջեի գումարները տեղին ծախսես, վստահություն ձեռք կբերես, ներդրողներ կգան, եթե մարդ նստում է պաշտոնի չի թալանում վստահություն է ունեմում: Մեր քաղաքում շենք շինություններ կան որ պարապուրդի են մատնված, մանկապարտեզի շենքը վաճառել են: Ինչ կա-չկա՝ վաճառել են: Նախ` պետք է դրանք հետ բերել, թալանածը վերադարձնել»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մանվել says:

    Պահպանիր առողջությունտ.Արարատի քաղաքապետի պաշտոնը կյանքի համար շատ վտանգաոր է:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031