Լրահոս
Օրվա լրահոսը

Ախուրյանին միավորված գյուղի բնակիչները փակել են դեպի Վրաստան տանող միջպետական ճանապարհը

Օգոստոս 27,2018 12:25

Այս պահին Ախուրյան խոշորացված համայնքի ութ գյուղերի`  Ախուրյան, Բասեն, Հովիտ, Կառնուտ, Ջրառատ, Արևիկ, Այգաբաց, Կամո, բնակիչները փակել են դեպի Վրաստան տանող միջպետական ճանապարհը` Շիրակ գյուղի հատվածում եւ իշխանություններից պահանջում են հարգել իրենց սահմանադրական իրավունքը եւ չեղյալ համարել խոշորացումը;

«Նիկոլ Փաշինյանն իր հաղթանակը տարավ հենց այս ճանապարհից, հիմա ճիշտ կանի լուծում տա մեր պահանջին, քանի որ այս խոշորացումն եղավ` առանց մեր կարծիքը հաշվի առնելու, եւ այս խոշորացումից հետո ոչ մի դրական փոփոխություն չենք տեսել : Հակառակը` ֆինանսական մեծ ծախսերի տակ ենք ընկնում` մինչեւ հասնում ենք Ախուրյան` ամեն մի ստից տեղեկանք վերցնելու համար: Այսօր հարգում են շան ու կատվի իրավունքները, թող բարի լինեն հարգել նաեւ մեր իրավունքը եւ վերանայեն խոշորացման որոշումը»,- ասում էին ցուցարարները:

Ոստիկանները հորդորում են գյուղացիներին` բացել ճանապարհը, բայց նրանք անդրդվելի են, ասում են` մինչեւ իշխանություններից չգան, մեզ չլսեն, չենք բացի»: Նրանք նաեւ իրենց խնդրով ստորագրահավաք են կազմակերպել:

Մանրամասները` տեսանյութում

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031