Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը չի մասնակցելու Վրաստանում անցկացվելիք ՆԱՏՕ-ի առաջիկա զորավարժություններին. Tert.am

Օգոստոս 31,2018 21:55

Հայաստանը չի մասնակցելու Վրաստանում տեղի ունենալիք ՆԱՏՕ-ի Agile Spirit-2018 զորավարժություններին: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Վերջինս նշեց, որ առայժմ լրացուցիչ տեղեկություններ հայտնել չի կարող:

Զորավարժություններին մասնակցելու է շուրջ 10 երկիր, որոնց թվում են Բուլղարիան, Ռումինիան, Լատվիան, Ուկրաինան, Թուրքիան:

Դրանց նպատակը ՆԱՏՕ-ի արագ արձագանքման ուժերի համատեղ գործողությունների պատրաստականությունն է կամ ճգնաժամերին արձագանքը, ինչպես նաև հրամանատարական օղակի բարելավումը։

Հիշեցնենք, որ օգոստոսի 1-15-ը Վրաստանում անցկացված «Վեհանձն գործընկեր – 2018» (Noble Partner-2018) զորավարժություններին Հայաստանը մասնակցեց չորս հոգանոց պատվիրակությամբ:

Իսկ անցյալ տարի Վրաստանում անցկացված ՆԱՏՕ-ի զորավարժություններին Հայաստանը կրկին չէր մասնակցում: Վրաստանից պաշտոնապես հայտարարել էին, թե Հայաստանը հրավիրված է մասնակցելու, և որ պաշտոնական Երևանը վերջին պահին հրաժարվել է դրանց մասնակցել:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «Tert.am»-ի կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031