Լրահոս
Օրվա լրահոսը

Հայտնաբերված թմրամիջոցներն առաքվել էին ԱՄՆ-ից (Տեսանյութ)

Սեպտեմբեր 03,2018 19:35

Իրացնելով Ազգային անվտանգության ծառայությունում ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ ստացված օպերատիվ տվյալները՝ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ու Մալաթիայի բաժնի ծառայողները օգոստոսի 30-ին Երևանի Սեբաստիա փողոցում հայտնաբերեցին ու թմրամիջոց ձեռք բերելու և իրացնելու կասկածանքով ոստիկանության Մալաթիայի բաժին բերման ենթարկեցին մայրաքաղաքում ապրող 47-ամյա մի տղամարդու։ Նրա խուզարկությամբ՝ ձեռքի փաթեթում հայտնաբերվեց հաշիշի յուղի նմանվող դեղնավուն հեղուկով 13 ներարկիչ ու 19 գրամից ավելի մարիխուանայի նմանվող, յուրահատուկ հոտով դեղնականաչավուն կոշտ զանգվածներ։ Հետագա միջոցառումներով պարզվեց, որ դրանք տղամարդուն ուղարկել են Ամերիկայի Միացյալ Նահանգներից՝ փոստային առաքման միջոցով։ Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ առաքողի ինքնությունը պարզելու ուղղությամբ։

Հայտնաբերվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության։

Հանգամանքները քննությամբ պարզվում են։

***

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ Ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930