Լրահոս
Օրվա լրահոսը

«Անջատել» ռուսական քարոզչությունը

Սեպտեմբեր 08,2018 16:00

Մեր հարեւան Վրաստանում ընդդեմ ռուսական քարոզչության բավականին ակտիվ տարատեսակ պայքար է ընթանում: Այս երկրում գրեթե համատարած հրաժարվում են զբոսաշրջիկների՝ ռուսերեն լեզվով հարցերին նույն լեզվով պատասխանել: Վրացիները լսելով ռուսերենով հարցը՝ պատասխանում են անգլերեն, բայց ավելի հաճախ չեն պատասխանում: Լուսանկարը, որի վրա գրված է՝ «անջատել ռուսական պրոպագանդան», արվել է Վրաստանում:

Ընդհանրապես, այս երկրում կտրականապես մերժում են ռուսական քարոզչությունը:
Հայաստանում այն դեռ «հարմարավետ տեղավորված է»: Քաղաքական վերլուծաբաններն ասում են՝ պաշտոնական Մոսկվան որեւէ բան ակնարկելու համար գործի է դնում քաղտեխնոլոգներին եւ որոշ լրատվամիջոցների:

Վերջերս Հայաստանում էլ նկատվեց ռուսական քարոզչության ակտիվություն: Երբ ՌԴ նախագահը շնորհավորել էր ՀՀ 2-րդ նախագահին ծննդյան օրը, կամ երբ շրջանառեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին արտահանձնելու վերաբերյալ լուրը եւ այլ թեմաներ նույնպես, վերլուծաբանները անմիջապես արձագանքեցին՝ ռուսական քարոզչամեքենան անցել է գործի: Թավշյա հեղափոխությունից հետո ռուսական քարոզչության որեւէ դրսեւորում շատ բուռն արձագանք է ստանում մեր երկրում:
Վրացական օրինակին՝ «անջատել» ռուսական քարոզչությունը հետեւել, թե ոչ՝ քաղաքացու որոշելիքն է:

Լուսանկարը՝ ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆԻ

«Առավոտ»

07.09.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Artur Lazarian says:

    Մօտ ապագայում մեր գերխնդիրն է, որ Հայաստանի թիւ 1 օտար լեզուն դառնայ անգլերէնը։ Սա նախ եւ առաջ նշանակում է հսկայական ներուժ ժամանակից աշխարհին համահունչ քայլելու առումով եւ իհարկէ կտրուել ռուսական փտած ու խորտակուող համակարգից։

    Ուրեմն թող ամպագոռգոռ չհնչի, բայց մեր պարտքն է նուազ ու նուազ չափով մեր երեխաներին սովորեցնել ռուսերէն։ ԵՒ ԲԱՂՁԱԼԻ ԱԶԱՏՈՒԹԻՒՆԸ ՉԻ ՈՒՇԱՆԱՅ,,

    Ես վստահ եմ, որ այդպէս էլ լինելու է, ուղղակի ուզում եմ, որ շուտ լինի 😊

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930