Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

Պետրոս Ղազարյանը պարզեց. Դավիթաշենում հակահեղափոխականներ չկան

Սեպտեմբեր 11,2018 18:55

«Հավատում եմ ԲԿ-ի ներուժին, Գագիկ Ծառուկյանին եւ շատ լավ եմ ճանաչում Նաիրա Զոհրաբյանին»,- սա է պատճառը, որ Վերակազմյալ սոցիալ-դեմոկրատ կուսակցության ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններում համաձայնվել է ընդգրկվել ԲՀԿ-ի ցուցակում: Այդ մասին այսօր տիկին Սարգսյանը հայտարարեց մայրաքաղաքի Դավիթաշեն համայնքում, քարոզարշավի ժամանակ:

Լյուդմիլա Սարգսյանը կարծում է, որ առաջիկա ընտրություններում բացառիկ իրավիճակ է, որ երեւանցին հնարավորություն ունի առանց ճնշման կատարել իր ընտրությունը: Նա շատ դրական է վերաբերվում, որ այս մրցապայքարին բազմաթիվ քաղաքական ուժեր են մասնակցում եւ, որ ընտրությունը մրցակցային են:

«Բայց յուրաքանչյուր ընտրող պետք է հասկանա`ո՞ւմ է ընտրում, ո՞վ հնարավորություն ունի ամուր թիմ ստեղծելու, որը գիշեր ցերեկ կզբաղվի Երեւանի խնդիրներով»,- ասաց նա`հավելելով, որ ինքը վստահ է`այսօր բարեկեցիկ եւ մաքուր Երեւան կառուցելու իրական հնարավորություն ունիր ԲՀԿ-ն: «Եկեք մեկ անգամ մեր ձայնը տանք կնոջ եւ տեսնենք, թե ինչ կանի նա մեր քաղաքի հետ: Վստահ եմ, որ շենացնելու է»,- ասաց տիկին Սարգսյանը:

Ավագանու անդամի թեկնածու, բժիշկ Միքայել Մանրիկյանն էլ խոսեց այն մասին, որ մայրաքաղաքում պոլիկլինիկաների 95 տոկոսն անմխիթար վիճակում է, իսկ այդ բուժհաստատություններում աշխատող մասնագետների որակն էլ բարձր չէ, քանի որ 60 հազար աշխատավարձ են ստանում: ԲՀԿ-ի ծրագրում այս խնդրի լուծումը կա:

ԲՀԿ-ի ցուցակի երրորդ հորիզոնականը զբաղեցնող Արման Աբովյանն է դիմելով հավաքվածներին`ասաց`չենք եկել ասելու, որ ձեր վերելակը վատն է, որ այս կամ այն խնդիրն ունեք, մենք լուծումներ ենք տալու. «Երեւան, ցավդ տանեմ: Տիկին Զոհրաբյանը լինելով նուրբ ու գեղեցիկ կին, ունի ինտելեկտ եւ այնքան ուժ, որ շատ-շատ իշխանավոր տղամարդիկ իր աչքերի մեջ կվախենան նայեն»:

ԲՀԿ ցուցակի երկրորդ հորիզոնականը զբաղեցնող Պետրոս Ղազարյանն էլ քաղաքական կսմիթով սկսեց իր խոսքը. «Ինչ քարոզարշավը սկսվել է, քաղաքական ուժերից մեկը հակահեղափոխականների է փնտրում: Մենք ուզում ենք օգնել նրանց: Ձեր մեջ կա՞ն հակահեղափոխականներ, թող ձեռք բարձրացնեն»:

Արձանագրելով, որ Դավիթաշենում չկան հակահեղափոխականներ, նա անցավ Երեւանի խնդիրներին`ասելով, որ եթե 23-ին հաղթեն, ամսի 24-ից իրենց ծրագրերը սկսելու են իրականացնել:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930