Լրահոս
Օրվա լրահոսը

Յուրացման հոդվածով քրեական գործ՝ նախկին համայնքապետի նկատմամբ

Սեպտեմբեր 18,2018 13:21

Իջեւանի տարածաշրջանի Լուսաձոր համայնքի նախկին ղեկավար Սուրեն Քոչարյանի նկատմամբ քրեական գործ է հարուցված հացահատիկի սերմացուի յուրացման եւ Լուսաձորի համայնքապետարանում փաստացի չաշխատած, սակայն որպես համայնքապետարանի հավաքարարի Իջեւանի տարածաշրջան մեկ այլ բնակավայրի բնակչուհուն մեկ ամսվա աշխատավարձ վճարելու կապակցությամբ:

Քրեական 2 դրվագները միավորվել են քրեական մեկ գործի մեջ: Քրեական գործը հարուցված է ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով («Յուրացնելը կամ վատնելը, որը կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով»): Քրեական գործով նախաքննությունը կատարում է ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունը:

Իրավապահներից տեղեկացանք, որ քրեական գործի քննության շրջանակներում Սուրեն Քոչարյանը մարել է պետությանը պատճառված 200 հազար դրամ վնասը: Նախաքննությունը շարունակվում է:

Ս. Քոչարյանը Լուսաձոր համայնքը ղեկավարել է 2005-2016 թվականերին: Մեր տեղեկություններով՝ նա սկզբում եղել է ՀՅԴ կուսակցության անդամ, ապա դարձել ՀՀԿ անդամ:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930