Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Մարտիրոսյանը «կարմիր քարտ» ցույց տվեց իր կուսակցին

Սեպտեմբեր 19,2018 22:50

Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունների քարոզարշավի շրջանակներում «Ժառանգություն» կուսակցության երիտասարդական թեւի նախաձեռնությամբ այսօր կազմակերպած կուսակցության անդամների եւ ավագանու թեկնածուների միջեւ մինի ֆուտբոլի ընկերական հանդիպումում 6:1 հաշվով հաղթեցին կուսակցության երիտասարդ անդամները:

Խաղի սկիզբը հայտարարեց մրցավարի դերն ստանձնած կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: Նրան մի որոշ ժամանակ անց փոխարինեց վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանը, որը պայքարի դրվագներից մեկում «Ժպտա» մակագրությամբ կարմիր քարտ ցույց տվեց ավագանու թեկնածուների թիմի խաղացողին: Վերջինն էլ դաշտից հեռացավ ժպտալով:

«Ժառանգություն» կուսակցության խոսնակ Գեւորգ Ղահրամանյանն Аravot.am-ին ասաց. «Սա կուսակցության ներսում ընկերական խաղ է, որպեսզի հասկանանք՝ ինչ ներուժ ունի մեր կուսակցությունը ֆուտբոլում: Հետագայի համար մի լավ գաղափար էլ ունենք՝ անցկացնել ֆուտբոլի միջկուսակցական  առաջնություն, իսկ ավելի ուշ ցանկալի կլինի տարբեր մարզաձեւերից եւս մրցումներ կազմակերպել»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930