Լրահոս
Օրվա լրահոսը

«80 հոգով կուսակցության գրասենյակը շրջափակել, վերջում էլ ասել՝ «ոչինչ չգտանք», ճիշտ չէ». ՀՅԴ քաղաքապետի թեկնածու

Սեպտեմբեր 23,2018 12:49

«Ըստ հավաստի տեղեկությունների՝ ոստիկանությունը չէր կարող նման գործողություններ իրականացնել: Ավելի պրոֆեսիոնալ պետք է գործեին: Վերջիվերջո, կուսակցության գրասենյակ է, 80 հոգով շրջափակել, վերջում էլ ասել՝ «ոչինչ չգտանք», ճիշտ չէ…»,-լրագրողների հետ զրույցում այսօր անդրադառնալով սեպտեմբերի 22-ին ԲՀԿ շտաբում ոստիկանության իրականացրած խուզարկությանը, ասաց ՀՅԴ քաղաքապետի թեկնածու Միքայել Մանուկյանը:

Նրա դիտարկմամբ՝ բնականաբար, ոստիկանությունն օպերատիվ տվյալներ է ունեցել, որ գնացել է ահազանգի հետքերով, բայց ավելի լուրջ պետք է վարվեին այդ գործողությունների ժամանակ:

Միքայել Մանուկյանը միաժամանակ նշեց, որ չի քննադատում ոստիկանությանը, պարզապես եթե լրագրողների պարագայում լսում ենք «ըստ հավաստի տեղեկությունների» արտահայտությունը, ապա ոստիկանության պարագայում վերջինիս մոտեցումը հիմնավորված պետք է լինի:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930