Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանը ներսից կոչ արեց. «Որեւէ մեկի արժանապատվությունը, ֆիզիկական անվտանգությունը, ինքնասիրությունը չպետք է վիրավորվի»

Հոկտեմբեր 02,2018 23:05

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղիղ միացմամբ կոչ արեց  ԱԺ շենքից դուրս եկող որեւէ պատգամավորի ելքումուտքը չխոչընդոտել:

«Պայմանավորվեցինք, որ ոչ մեկի հասցեին ոչ մի վիրավորական արտահայտություն չպետք է արվի, միայն քաղաքական վանկարկումներ կարող են լինել, քաղաքական կոչեր նույնպես»,-ասաց նա ԱԺ տարածքից:

«Եթե որեւէ պատգամավոր շենքից դուրս կգա, կուզենա տարածքը լքել, խնդրում եմ ճանապարհ բացել, քաղաքավարի, առանց որեւէ վիրավորանքի թողեք գնան: Սա ընդամենը այգի է, որտեղ դուք ներկա եք, սա շատ սկզբունքային է»,-հավելեց նա:

«Խնդրում եմ մեկնաբանություններով ինձ մի հակադարձեք, սա սիրո եւ համերաշխության հեղափոխություն է… Որեւէ մեկի անձնական արժանապատվությունը, ֆիզիկական անվտանգությունը, ինքնասիրությունը չպետք է վիրավորվի»:

Gepostet von Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան am Dienstag, 2. Oktober 2018

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031