Լրահոս
Օրվա լրահոսը

«Դա Հայաստանի և Ադրբեջանի խնդիրն է, և մենք չենք պատրաստվում խառնվել». ղարաբաղյան հակամարտության թեմայով հարց՝ ԵԽԽՎ-ում

Հոկտեմբեր 10,2018 22:15

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) աշնանային նստաշրջանի լիագումար նիստի ընթացքում Թունիսի արտգործնախարար Խեմայիս Ջհինավիի հետ հարցուպատասխանի ընթացքում ադրբեջանական պատվիրակության անդամները կրկին հիշեցրին ղարաբաղյան հակամարտության մասին:

Ադրբեջանական պատվիրակության անդամ Ռաֆայել Հուսեյնովը, հղում կատարելով տարածքային ամբողջականության մասին ՄԱԿ-ի բանաձևերին, հիշեցրեց, որ Թունիսը ևս ՄԱԿ-ի բանաձևերը ստորագրել է, հետևաբար հույս ունենա՞ն, որ Թունիսը լրացուցիչ ջանքեր կգործադրի Հայաստանին պարտադրելու կատարել այդ պարտավորությունները:

Թունիսի ԱԳ նախարարը հայտարարեց, որ Թունիսը կատարում է իր միջազգային պարտավորությունները, բայց չի ցանկանում խառնվել տեղական խնդիրներին. «Մենք չենք ցանկանում խառնվել այն խնդիրներին, որոնք բնորոշ են երկու կոնկրետ երկրներին: Ադրբեջանն ու Հայաստանը երկու հարևան պետություններ են, և մենք հույս ունենք, որ նրանք իրենց խնդիրները կլուծեն խաղաղ ճանապարհով, բայց մենք չենք պատրաստվում անցնել մեկի կողմը»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031