Լրահոս
Օրվա լրահոսը

Արտաքին քաղաքական երկու պարտություն՝ մեկ օրում. «Հրապարակ»

Նոյեմբեր 02,2018 11:20

Մինչ Հայաստանում զբաղված էին ներքաղաքական կյանքը վերակազմակերպելով, Հայաստանի հետ կապված հետաքրքիր արտաքին զարգացումներ տեղի ունեցան։ Նախ՝ ադրբեջանական մամուլում հրապարակումներ հայտնվեցին այն մասին, որ Բաքու-Աստանա միջկառավարական հանձնաժողովի նիստի ընթացքում որոշում է կայացվել, որ Ղազախստանն արգելելու է իր տարածքում Արցախի արտադրած ապրանքների վաճառքը։ Ադրբեջանական մամուլում ընդգծված կերպով շեշտել էին, որ այդ արգելքը չի կարող հարուցել Հայաստանի դժգոհությունը եւ արձագանքներ ունենալ ԵԱՏՄ-ում, քանի որ Հայաստանն անդամակցել է ԵԱՏՄ-ին իր միջազգայնորեն ճանաչված սահմաններով, իսկ այդտեղ Արցախը չի մտնում, ուստի հնարավոր չի լինի, որ արցախյան ապրանքները նկատվեն հայկական։ Այսօրինակ մոտեցումը նոր բան չէ, եւ եթե ընթերցողը հիշում է, Հայաստանի՝ ԵԱՏՄ-ին անդամակցության գործընթացի ժամանակ այս նույն հիմնավորումներով Աստանան մեկ անգամ չէ, որ փորձեց «հարամել» Երեւանի անդամակցությունը։

Հայաստանում, սակայն, այս որոշումը ողջ օրվա ընթացքում մնաց անարձագանք։ Հաջորդն արդեն Իրանի հերթն էր։ Ջոն Բոլթոնի կովկասյան տուրնեից հետո Երեւանի նկատմամբ Թեհրանի ունեցած վերաբերմունքի մեջ որոշակի շեշտադրումներ փոփոխության ենթարկվել են։ Հիշենք թեկուզ բառացիորեն նախօրեին Ստամբուլի Դոլմաբախչեի պատմական պալատում ԱԳ նախարարների մակարդակով տեղի ունեցած վեցերորդ հանդիպման ժամանակ ստորագրված հուշագիրը, որտեղ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ կապված՝ շեշտադրվում էր սահմանների անձեռնմխելիության եւ տարածքային ամբողջականության սկզբունքը։ Շատ մասնագետներ հայտարարեցին, որ նմանատիպ հուշագրեր էլի են եղել, բայց կարծես թե Իրանը երբեք էլ այդքան շեշտադրված չէր ընդգծել սա, Ղարաբաղի հարցի կարգավորման հետ կապված՝ միշտ էլ կիրառել էր ընդհանուր ստանդարտ ձեւակերպումներ՝ նախապատվություն տալով միջազգային իրավունքին հղմանը։ Ամեն դեպքում, մինչ Նիկոլ Փաշինյանն ԱԺ ամբիոնից հայտարարում էր, որ Իրանի հետ սահմանը հնարավոր է ամեն վայրկյան փակվի, արդեն հայտնի դարձավ, որ այս ամիս տեղի կունենա հանդիպում Մոսկվա-Դելի-Թեհրան ձեւաչափով, որի ընթացքում կքննարկվի «Հյուսիս-հարավ» տրանսպորտային միջանցքի հարցը։

Տիգրան ՎԱՀԱՆԵ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930