Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանների օպերատիվ արձագանքի շնորհիվ կանխվեց վեճի հնարավոր ողբերգական հանգուցալուծումը

Նոյեմբեր 02,2018 23:39

Նոյեմբերի 2-ին՝ ժամը 18:10-ի սահմաններում, ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Հանրապետության և Բուզանդի փողոցների խաչմերուկում վիճաբանություն է։ Ահազանգին արագ արձագանքած ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայության գնդի 1-ին գումարտակի ոստիկանները, Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզներն ու Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել ու ոստիկանության Կենտրոնական բաժին բերման են ենթարկել չորս անձի՝ կանխելով վիճաբանության հնարավոր ողբերգական հետևանքները։ Դեպքի վայրի զննությամբ եղևնու տակ հայտնաբերվել է հրազեն, որն առգրավվել է։ Պարզվել է, որ այն ապօրինի է։ Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզներն օպերատիվ ճանապարհով տեղեկություններ են ստացել ատրճանակի տիրոջ ինքնության վերաբերյալ։ Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ։

Ոստիկանության Կենտրոնական բաժնում հարուցվել է քրեական գործ, որը փոխանցվել է Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։

ՀՀ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930