Լրահոս
41 վկաներով գործը
ԲԴԽ հերթականը
Օրվա լրահոսը

Քաղաքապետարանում ընդունել են փողոցային առևտրով զբաղվող մի խումբ քաղաքացիների

Նոյեմբեր 09,2018 19:55 Share

Երևանի փողոցներում ապօրինի առեւտրի դեմ պայքարի ակտիվ գործողություններին ի պատասխան` փողոցում առևտուր ծավալած մի խումբ քաղաքացիներ այսօր հավաքվել են քաղաքապետարանի գլխավոր մասնաշենքի դիմաց: Նրանք պահանջել են ապօրինի առևտրի դեմ պայքար ծավալելիս հաշվի առնել նաև իրենց վաստակի խնդիրը:

Քաղաքացիներին ընդունել են քաղաքապետի տեղակալ Սերգեյ Հարությունյանը և Երևանի ավագանու անդամներ: Քաղաքապետարանի ներկայացուցիչները հավաստիացրել են, որ օրինականության պահպանման գերակա խնդիրը լուծելու ընթացքում հնարավորինս հաշվի են առնվելու առևտրով զբաղվող սուբյեկտների շահերը:

Երեւանի քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել