Լրահոս
Օրվա լրահոսը

«Հեսա կորոշենք, կտեսնեք՝ Սերժ Սարգսյանի սրտով է, թե Սերժ Սարգսյանի սրտով չէ». Էդուարդ Շարմազանով

Նոյեմբեր 11,2018 18:04 Share

ՀՀԿ ԳՄ նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը տեղեկացրեց՝ նիստին պետք է  քննարկեն կուսակցության մասնակցության հարցը:

Ըստ Էդուարդ Շարմազանովի՝ ամենայն հավանականությամբ կընդունվի որոշում, որ ՀՀԿ-ն մասնակցելու է առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին:

Հիշեցմանը՝ խոսվում է այն մասին, որ ցուցակը գլխավորելու են Էդուարդ Շարմազանովը, Վիգեն Սարգսյանն ու Արմեն Աշոտյանը, Էդուարդ Շարմազանովն արձագանքեց՝ ցուցակի հետ կապված որևէ հարց չենք քննարկել այնուհետև հավելեց. «Ես երբեք ոչ մանդատի ոչ ցուցակի համար կռիվ չեմ տվել, համոզված եմ նաև Աշոտյանը: Մեր պայքարը այս վեց ամիսներին գաղափարի, սկզբունքի համար է  և ոչ թե ցուցակում լավ տեղում լինելու: Մենք բոլորս ունենք մեր տեղը. դա Աստված է մեզ տվել: Անկախ նրանից ցուցակում որ համարը կլինենք, պետք է պայքարենք»:

Դառնոլվ իրենց շանսերին՝ Էդուարդ Շարմազանովը վստահեցրեց, որ ճիշտ աշխատանքի դեպքում ՀՀԿ-ն երկրորդ տեղի ամենահիմնական հավակնորդն է: Այն դիտարկմանը՝ չի՞ խանգարում այն, որ հիմնական ձայներ բերող 18 պատգամավորները դուրս են եկել ՀՀԿ-ից, ՀՀԿ խոսնակը պատասխանեց. «Նախ բոլորին հաջողություն ենք մաղթում. ՀՀԿ-ն այսօր ունի այլ խնդիր, 2017-ին՝ այլ խնդիր: Այն ժամանակ 50-60 տոկոս հավաքելու՝ բացարձակ մեծամասնություն հավաքելու խնդիր ունեինք, այսօր գնում ենք դառնալու միակ և ամենահիմնական ընդդիմադիր ուժը: Գնում ենք երկրորդ ուժը դառնալու»:

Էդուարդ Շարմազանովն ասաց, որ բոլորը պետք է առաջադրվեն ռեյտինգային ընտրակարգով, եթե որոշեն՝ պիտի գնամ Սյունիք, կգնամ Սյունիք, եթե որոշեն՝ պիտի գնամ Լոռի, կգնամ Լոռի:

Հարցին՝ ճի՞շտ են լուրերը, թե Սերժ Սարգսյանը համաձայն չէ, նրա սրտով չէ, որ ՀՀԿ-ն մասնակցի ընտրություններին, Էդուարդ Շարմազանովն ասաց. «Հեսա կորոշենք, կտեսնեք՝ Սերժ Սարգսյանի սրտով է, թե Սերժ Սարգսյանի սրտով չէ: Ես մի բան եմ հասկացել, որ բոլորս էլ  ուզում ենք գնալ ընտրությունների: Եթե քաղաքական կուսակցություն ես, չգնալը ո՞րն է: Քաղաքական կուսակցությունը պետք է պատրաստ լինի և գնա ընտրությունների»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930