Լրահոս
Օրվա լրահոսը

Կոնդից մինչեւ շոտլանդացի շիկահերներ. ցուցահանդես միջազգային մեդիաֆորումի շրջանակում

Նոյեմբեր 12,2018 15:45

Սանկտ Պետերբուրգում կայացած «Մշակույթների երկխոսություն» մեդիաֆորումի շրջանակում օրերս բացված «Ես այստեղ եմ ապրում» խորագրով միջազգային լուսանկարչական ցուցահանդեսին մասնակցում էր նաեւ Հայաստանը: Լուսանկարիչ Դավիթ Հակոբյանը ներկայացրել էր իր «Կոնդ» աշխատանքը, որը բավականին լավ ընդունվեց: Նշենք, որ Դավիթը մասնակցել է մի շարք այլ ցուցահանդեսների` Հայաստանում եւ արտասահմանում, ներկայումս ՀՀ նախագահի անձնական լուսանկարիչն է:

Շոտլանդացի լուսանկարիչ-վավերագրող Կիրան Դոդդսը, որ հայտնի է իր լուսանկարչական ռեպորտաժներով ու հատկապես դիմանկարներով, ներկայացել էր իր «Շիկակարմրահերները» նախագծով: Նա ցույց էր տալիս, թե ինչպես մազերի գույնը կարող է միավորել ազգերին: Դոդդսի` շիկակարմրահեր հերոսներն ապրում են ինչպես Շոտլանդիայում, այնպես էլ Ռուսաստանում ու աշխարհի ցանկացած անկյունում:

Դոդդսը փաստում է, որ Շոտլանդիայում կենտրոնացած են ամենամեծ թվով շիկակարմրահերները: 2017-ին նա շիկակարմիր մազերի գույն ունեցող մարդկանց 40 դիմանկար էլ Ռուսաստանում է արել:

Նիդեռլանդացի լուսանկարիչ Քրիս դը Բոդոյի նախագիծը կոչվում էր` «Ես երազանք» ունեմ»: Հեղինակը կարծում է, որ բոլոր երեխաները երազում են, ու կարեւոր չէ, թե ով որտեղ է ապրում: Յուրաքանչյուրն ուզում է գտնել իր տեղը այս արեւի տակ: Լուսանկարիչն իր աշխատանքների «լեզվով» շեշտում է, որ մարդկանց միավորում են երազանքները:

Արաբ լուսանկարիչ Ռոջեր Անիսի «Երազանքներով լցված պահարան» նախագիծը պատմում էր Եգիպտոսում ապրող կանանց մասին, որոնք իրենց ճնշված են զգում: Իրենց պահարանում նրանք ունեն իրեր, որոնք երբեւէ չեն կրելու ու դրանց պատճառով իրենց վրա երբեք ուշադրություն չեն բեւեռելու: Լուսանկարիչը նաեւ կարծում է, որ երկխոսությունը առաջին քայլն է դեպի փոփոխություն:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 Սանկտ Պետերբուրգ-Երեւան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930