Լրահոս
Օրվա լրահոսը

Ուղերձ համալսարանի ուսանողությանը. Թույլ տվեք ԲՈՒՀ-ը՝ պրոֆեսորադասախոսական կազմով և ուսանողական համակազմով զբաղվի իր առաքելությամբ

Նոյեմբեր 16,2018 23:13

Մենք, Երևանի Վ. Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանի դասախոսներս, ցանկանում ենք մեր դիրքորոշումը և վրդովմունքը հայտնել մեր համալսարանի մի քանի ուսանողների՝ նախկին ուսանողական խորհրդի յոթ անդամների շարունակական կեղծ գրառումների և անվայել պահվածքի վերաբերյալ։ Այլևս չենք կարող և չենք ուզում լռել։

Մինչ այժմ լիահույս էինք, որ նրանք կվերանայեն իրենց վարքը և կլծվեն իրենց անմիջական պարտականությունների կատարմանը՝ ուսումնառությանը։ Սակայն, փաստորեն, չափազանց լավատես էինք։

Գրեթե ամենօրյա զրպարտությունն ու կեղծիքը նրանց միակ գործելաոճն է դարձել։

Մենք ցավ ենք ապրում, որ Բրյուսովի համալսարան ընդունվելու առաջին իսկ օրվանից նրանց մեջ սերմանվող մշակույթն ու արժեհամակարգը խարխուլ հիմքերի վրա են հայտնվել՝ որոշակի արտաքին գործոնների ազդեցության ներքո։

Մենք ցավ ենք ապրում, որ իր բարեկրթությամբ առանձնացող համաշխարհային արժեքների լավագույն օրինակների վրա ուսանողներին դաստիարակող բուհի ուսանողուհիները, կարող են դեռատի աղջիկներին ոչ վայել նման բառապաշար և պահվածք դրսևորել։

Մենք ցավ ենք ապրում, որ մեր ապագա հայ մայրերը կարող են նման կերպ ներկայանալ քաղաքացիական հասարակությանը։

Մեր սիրելի ուսանողեր, անսացեք մեր հորդորներին և սթափվեք։

Թույլ տվեք, որ մեծ վաստակ, բարձր վարկանիշ, ուսումնակրթական և գիտական հզոր ներուժ ունեցող ԲՈՒՀ-ը՝ պրոֆեսորադասախոսական կազմով և ուսանողական համակազմով զբաղվի իր առաքելությամբ՝ կրթությամբ և գիտությամբ։ Դուք խաթարում եք բուհի բնականոն աշխատանքը։ Սթափվեք, խնդրում ենք։

Օգտվելով պատեհությունից, հայտնենք, որ բոլոր ուսանողներն էլ մեր հոգածության ներքո են։

Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան

ԵՊԼՀ պրոֆեսորադասախոսական կազմ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930