Լրահոս
Օրվա լրահոսը

«Շնորհավորում եմ հայ ժողովրդին. ընտրությունների արդյունքները հավաստի են». ՌԴ ԿԸՀ անդամ

Դեկտեմբեր 10,2018 18:30

«Շատ ընտրատեղամասեր գտնվել են երկրորդ հարկերում, ինչի պատճառով հաշմանդամություն ունեցողները գրեթե չեն եկել քվեարկելու: Որոշ մարդկանց էլ ֆիզիկապես դժվար է եղել իրացնել ընտրական իրավունքը»,-լրագրողների հետ հանդիպմանն այսօր անդրադառնալով ԱԺ արտահերթ խորհրդարանական ընտրությունների քվեարկությանը, ասաց Ռուսաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ Նիկոլայ Լեվիչեւը (լուսանկարում):

Նա համոզմունք հայտնեց. «Ընտրությունների արդյունքները հավաստի, են, ուստի շնորհավորում եմ հայ ժողովրդին»: Նիկոլայ Լեվիչեւը նաեւ նկատեց՝ հայերը վստահող ժողովուրդ են, բայց քսան ընտրատեղամասերից միայն մեկում է հանձնաժողովի նախագահն իրենից պահանջել դիտորդական առաքելության հավատարմաքարտից բացի նաեւ անձնագիր ներկայացնել:

ԱՊՀ դիտորդական առաքելության անդամների անունից առաքելության ղեկավար Վիկտոր Գումինսկին էլ հայտարարեց. «Քվեարկությունն անցել է հանգիստ միջավայրում՝ Ընտրական օրենսգրքի պահանջներին համապատասխան: Մենք գրանցել ենք առանձին խախտումներ, որոնք, մեր կարծիքով, չեն ազդել ընտրությունների արդյունքների վրա: Ձայների հաշվարկը եւս իրականացվել է օրենսդրությանը համապատասխան՝ թափանցիկ կերպով»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31