Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Հախվերդյան. «Իշխանությանը կոշտ ընդդիմություն էր պետք, ոչ թե «սապոնվողներ». «Ժողովուրդ»

Դեկտեմբեր 12,2018 11:51 Share

Ընտրությունների արդյունքների եւ այլ թեմաների շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է երգիչ, երգահան Ռուբեն Հախվերդյանի հետ։

– Պարոն Հախվերդյան, ընտրությունների արդյունքներից ի՞նչ ընդհանուր տպավորություն ունեք։ Փաստորեն, ձայների առյուծի բաժինը քաղաքական մեկ ուժի է բաժին հասել։ Արդյոք սա չի՞ նշանակում, որ կրկին կանգնած ենք միահեծան իշխանություն ունենալու վտանգի առաջ։

– Հա, իհարկե, դրանից խուսափելու համար էլ ամբողջ ընտանիքով «Սասնա ծռեր»-ին էինք ընտրել։ Ուզում էի, որ խորհրդարանում հակակշիռ լիներ, բայց չստացվեց։

– Փաստորեն, խորհրդարանում չի լինելու ռեալ ընդդիմություն, որը կզսպի, այսպես ասած, բռի մեջ կպահի իշխանությանը։

– Խելացի մարդիկ կան, իհարկե, թե՛ ԲՀԿ-ում, թե՛ «Լուսավոր Հայաստան»-ում, բայց ես կցանկանայի, որ «Սասնա ծռեր»-ն անցնեին խորհրդարան, քանի որ իշխանությանը կոշտ ընդդիմություն էր պետք, ոչ թե «սապոնվողներ»։ Ամեն դեպքում, իրավիճակն այնքան էլ մտահոգիչ չէ։ Եթե իշխանությունը որեւէ խոշոր սխալ կատարի, ժողովուրդը ոտքի կելնի, ցույցեր կանի։ Եթե Նիկոլը չարդարացնի ժողովրդի հույսերը, մարդիկ կըմբոստանան։

Զրուցեց Աննա ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31