Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Սպիտակից դեպի լույս

Դեկտեմբեր 12,2018 22:44

Դեկտեմբերի 12-ին ԵՊՀ Մշակույթի կենտրոնում տեղի ունեցավ «Սպիտակ գառան երազը» և «Լույսի ձայներ» ֆիլմերի դիտում և քննարկում ։ Դահլիճում հավաքվել էին Մայր բուհի ուսանողները,ներկա էին նաև ֆիլմերի հեղինակ Հրանտ Վարդանյանը, օպերատորներ Վահագն Տեր-Հակոբյանը և Արեգ Հակոբյանը։

Ֆիլմերի դիտումը կազմակերպել էր Մշակույթի կենտրոնի կինոակումբը՝ Աշոտ Համբարձումյանի գլխավորությամբ։ Սկզբում ներկայացվեցին հեղինակները, այնուհետև անցան ֆիլմերի դիտմանը։

Ուսանողները հուզված էին: Ֆիլմերի ավարտից հետո հեղինակները պատասխանեցին նրանց հարցերին։

Ուսանողներից մեկի հարցին,թե ինչը դրդեց հեղինակին նկարելու «Սպիտակ գառան երազը» ֆիլմը,Հրանտ Վարդանյանը պատասխանեց,որ ֆիլմը նկարելիս ցանկացել է բարձրացնել զոհաբերության թեման և մերժել այն։Այդ իսկ պատճառով էլ ընտրվել է գառան սպիտակը որպես մաքրության և պարզության խորհրդանշան,իսկ «Լույսի ձայներ» ֆիլմը նկարահանվել է շատ պատահական։ Հայաստանի փոքրիկ երգիչների երգչախումբն այցելել է տարբեր քաղաքներ և մեր մշակույթը մատուցել տարբեր երկրների ժողովուրդների,ինչն էլ ներկայացրել են ֆիլմում։Ֆիլմի  վերնագիրն ըստ հեղինակի շատ պատահական է ընտրվել՝ ռեժիսորը իր աշխատանքը կատարելիս հիացած փոքրիկների ձայնով և կատարումով ասել է, որ կարծես թե լույսի ձայներ լինեն:

Իզաբելլա ՀՈՎՍԵՓՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31