Լրահոս
Օրվա լրահոսը

Մենք զգացել ենք Ալիևի անկեղծ տրամադրվածությունը՝ վերսկսել բանակցությունները Երևանի հետ. Լավրով

Դեկտեմբեր 14,2018 14:04

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ զգացել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի «անկեղծ տրամադրվածությունը»՝ վերսկսել Հայաստանի հետ բանակցությունները Լեռնային Ղարաբաղի հարցով:

«Երեկ մենք ունեցել ենք շատ մանրամասն, դրական զրույց Ադրբեջանի նախագահ Իլհամ Հեյդարովիչ Ալիևի հետ: Մենք զգացել ենք նրա անկեղծ տրամադրվածությունը վերսկսելու բանակցությունները՝ կառուցողական լուծում  գտնելու համար»,- ասել է Լավրովը լրագրողներին:

Լավրովը նշել է, որ Ռուսաստանն ակնկալում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը կվերսկսեն բանակցություններն այն բանից հետո, երբ Հայաստանում կառավարություն կձևավորվի: Նա հիշեցրել է, որ նախկինում արդեն շփումներ տեղի ունեցել են երկու երկրների ղեկավարների և արտգործնախարարների միջև, սակայն դրանք տեղի են ունեցել նախքան խորհրդարանական ընտրությունները:

«Այժմ, երբ արդեն այդ փուլը ետևում է, պետք է ձևավորվի կառավարություն, որից հետո, կարծում եմ, հայկական կողմը պատրաստ կլինի ադրբեջանցիների հետ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ վերսկսել բանակցային գործընթացը,- ասել է Լավրովը:- Մենք՝ որպես երկիր, որը և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի մոտ գործընկերն է, և որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, կանենք ամեն բան՝ փոխզիջման հասնելու համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու ուղղությամբ»:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31