Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Պռոշյան գյուղում կան զոհեր և տուժածներ

Դեկտեմբեր 28,2018 22:02

Դեկտեմբերի 28-ին, ժամը 12:16-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան-Աշտարակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, «Opel» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ԳԱԶել» մակնիշի միկրոավտոբուսին, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Կոտայքի մարզի Պռոշյան գյուղում բախվել են «Opel Astra G» մակնիշի (վարորդը՝ Ա. Գ., 23 տ) և ԳԱԶել մակնիշի (վարորդի տվյալները չի հաջողվել պարզել) ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և երկու ուղևորները տեղափոխվել են, իսկ «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենայի չորս ուղևորները հոսպիտալացվել են «Արմենիա» ՀԲԿ:

«Արմենիա» ՀԲԿ-ից ստացված տեղեկության համաձայն՝ ՃՏՊ-ի հետևանքով կան երեք զոհ և ութ տուժած: Տուժածներից 7-ը, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս են գրվել, իսկ մեկի՝ Ս. Ա.-ի («Opel Astra G» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր, 20 տ) առողջական վիճակը բժիշկները գնահատել են կայուն ծանր:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և սահմանազատել տարածքը:

ԱԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31