Լրահոս
Օրվա լրահոսը

2019 թ․ առաջին ժամերին ճանապարհային ոստիկանները վարչական պատասխանատվության են ենթարկել ոչ սթափ վիճակում մեքենա վարած 13 վարորդի

Հունվար 01,2019 14:53 Share
Աջակցեք aravot.am-ին

ՀՀ ոստիկանությունը տարեմուտին տեղեկացրել ու զգուշացրել էր, որ ոչ սթափ վիճակում մեքենա վարող ոչ մի վարորդի նկատմամբ ներողամտություն չի լինելու։

Այս գիշեր՝ 2019 թ․ առաջին ժամերին, ճանապարհային ոստիկանները վարչական պատասխանատվության են ենթարկել ոչ սթափ վիճակում մեքենա վարած 13 վարորդի, որոնց տրանսպորտային միջոցները տեղափոխվել են հատուկ պահպանվող տարածք։

Մեկ անգամ եւս կոչ ենք անում խստագույնս պահպանել երթեւեկության կանոնները։

Աշոտ ԱՀԱՐՈՆՅԱՆ

Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել