Լրահոս
Օրվա լրահոսը

Փոխվարչապետը դեռ չի որոշել

Փետրվար 01,2019 23:20

Տավուշի մարզի Ազատամուտի միջնակարգ դպրոցի տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթ էր հայտարարված: Ազատամուտի դպրոցի տնօրենի հավակնորդները 3-ն էին՝ այդ դպրոցի ուսմասվար Լիլիթ Ավետիսյանը, զինղեկ Արտակ Եգանյանը եւ պատմության ուսուցիչ Եփրեմ Սաֆարյանը: Հունվարի 14-ին կայացած մրցույթին մասնակցել է Ազատամուտի դպրոցի կառավարման խորհրդի 5, հունվարի 18-ին՝ 4 անդամ:

Եթե խորհրդի 8 անդամներից առնվազն 6-ը չեն ներկայանում մրցույթին, այն համարվում է կայացած, սակայն՝ ոչ իրավազոր: Տավուշի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետի պաշտոնակատար Մանե Ղազումյան ասաց, որ ԿԳ նախարարության ներկայացուցիչը չի ներկայացել 2 մրցույթներին: Օրենքի համաձայն՝ դպրոցի տնօրենի 3 հավակնորդների ներկայացրած, դպրոցի կառավարման 5-ամյա ծրագրերը, նրանց անձնական գործերը ուղարկվել են ՀՀ փոխվարչապետին,ով կորոշի, թե ով է լինելու Ազատամուտի դպրոցի տնօրենը:

Հունվարի 21-ին փոստով, Ազատամուտի դպրոցի տնօրենի 3 թեկնածուների ներկայությամբ այդ փաստաթղթերը ուղարկել են ՀՀ փոխվարչապետին: Օրենքի համաձայն՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում փոխվարչապետը պետք է ներկայացներ իր որոշումը, սակայն մինչ օրս չի արել, Ազատամուտի միջնակարգ դպրոցի տնօրեն նշանակված չէ:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728