Վերջին շրջանում բավականին շատ են ակտիվացել Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի պաշտոնանկության մասին խոսակցությունները: Թեպետ Բալասանյանն ինքը օրերս նշեց, որ հրաժարական չի տալու, Արցախի Հանրապետությունում իրեն պաշտոնանկ անելու հարց չի քննարկվում, իսկ ՀՀ-ից որևէ մեկը չի կարող նպաստել իր հրաժարականին, այդուամենայնիվ, թեման համառորեն ամենատարբեր մեկնաբանություններով մատուցվում է հանրությանը:
Ավելին, Բանակի օրվա առթիվ Բալասանյանի հարցազրույցները պատճառ դարձան Բալասանյանի վրա տոտալ հարձակումների, ընդհուպ՝ վիրավորանքների: Մեր աղբյուրները պնդում են, որ այս ամենը պատահական չէ. դա արվում է այն պատճառով, որ, ըստ տեղեկությունների, հենց նա է համարվում Արցախի նախագահի՝ 2020 թվականի ընտրությունների գլխավոր թեկնածուներից մեկը:
Այդ իսկ պատճառով կան որոշ շահագրգիռ ուժեր, որոնց անհանգստացնում է Վիտալի Բալասանյանի վարկանիշը, ուստի փորձում են Բալասանյանին վարկաբեկելու և անունն անհարկի շահարկելու առիթը բաց չթողնել: Ի դեպ, հունվարի 28-ին Վ.Բալասանյանն ասել էր. «Նախ` չեմ որոշել, որ մասնակցելու եմ ընտրություններին: Եթե որոշեմ մասնակցել, կլինեմ ժողովրդի թեկնածուն, մեկընդմիշտ մոռացեք, որ ես կլինեմ որևէ մեկի թեկնածուն, ես կլինեմ ժողովրդի թեկնածուն»:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այս համարում


















































