Լրահոս
Օրվա լրահոսը

Շտապ օգնության երկու բժիշկ աշխատանքից ազատման դիմում են գրել․ «Հայկական ժամանակ»

Փետրվար 02,2019 12:20 Share

Սոցիալական ցանցերում լայնորեն շրջանառվում են Երեւանի «Շտապբուժօգնություն» ծառայության երկու բժիշկների աշխատանքից ազատման դիմումները, որոնք հաջորդեցին մեկը մյուսին:

Աշխատանքը թողնելու որոշման մասին առաջինը հայտարարեց Վահրամ Բուլղադարյանը՝ շեշտադրելով գերծանրաբեռնվածությունը, քնի եւ հանգստի իրավունք չունենալը, ապահովագրության, ֆիզիկական եւ իրավական պաշտպանվածության բացակայությունը, դեղորայքի եւ բուժական գործիքների պատշաճ բազա չլինելու խնդիրը:

Այնուհետեւ նրան միացավ գործընկերներից Տարոն Սարիբեկյանը, որպես «մասնագիտական սոլիդարության ժեստ»: Նա նույնպես հրապարակեց իր դիմումը, որտեղ առաջ են քաշվում մոտավորապես նույն խնդիրները: «Խնդրում եմ ազատել ինձ աշխատանքից, քանի որ պատրաստ չեմ առանց բժշկական ապահովագրության, գերծանրաբեռնված ռեժիմով, առանց հանգստի, քնի իրավունքի 24 ժամում սպասարկել 30-ից ավելի կանչ՝ ապահովելով արդյունավետություն եւ որակ: Հորդորում եմ աշխատողներին ապահովել մինիմալ պայմաններով՝ բարեխղճորեն աշխատանքային գործունեություն իրականացնելու համար»,- «Շտապբուժօգնություն» ՓԲԸ տնօրենին ուղղված դիմում գրել է բժիշկ Տարոն Սարիբեկյանը:

Նախաձեռնության առաջամարտիկ Վահրամ Բուլղադարյանը մեզ հետ զրույցում հաստատեց, որ իրենց այս քայլը բողոքի ցույց է՝ պատկան մարմինների ուշադրությունը հրավիրելու շտապօգնության ծառայության ոլորտում առկա բազմաթիվ խնդիրների վրա: «Որ պատկան մարմինները պարբերաբար անդրադառնում են խնդիրներին, դա չի քննարկվում, այնպես չէ, որ իրենք երբեք չեն զբաղվում դրանցով: Բայց այստեղ կա եւս մեկ անգամ ուշադրություն հրավիրելու խնդիր: Ու այս խնդիրները մեկ օրվա մեջ չեն գոյացել: Սրանք հին խնդիրներ են, որոնք գնալով կամաց-կամաց կուտակվել են»,- ասաց նա:

Կարծում եք՝ 8-9 ամիսը բավարա՞ր ժամանակ էր, որ այդ խնդիրներն արդեն լուծված լինեին, ու եթե չեն լուծվել, անհրաժեշտ է այսպիսի կտրուկ քայլերով հիշեցնել դրանց մասին՝ հարցին բժիշկը պատասխանեց. «Խնդիրներ կան, որ 8-9 ամիսը կարող է փոքր ժամկետ լինի լուծելու համար, խնդիրներ կան, որոնք ավելի շուտ լուծվող են: Այստեղ մեկ խնդիր չէ: Համակարգային խոշոր խնդիրներ են, որոնք պետք է վարել՝ առանձնացնել եւ այլն եւ այլն»:

 

Աննա ԶԱԽԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728