Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինչպես վարչապետն էր ասում՝ «վեր կացեք-քայլեք», ես էլ ասեմ՝ վեր կացեք եւ տոնեք Թումանյանի 150-ամյակը». ԿԳ նախարար

Փետրվար 19,2019 14:51

«Թումանյանի ստեղծագործություններն ու հրապարակախոսությունները ժամանակային սահմանափակում չունեն, դրանք 21-րդ դարի հայի համար են»,-Լոռվա Դսեղ համայնքում այսօր Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակի տոնակատարության ժամանակ հայտարարեց ՀՀ Կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը:

Նա նշեց՝ Թումանյանը գիտակցում էր, որ բոլոր խնդիրների հիմքում կրթությունն է: Ապա նախարարը կոչ հղեց. «Կարդացեք Թումանյան, կրթվեք, եւ ինչպես վարչապետն է ասում՝ վեր կացեք-քայլեք, ես էլ կցանկանայի ասել՝ վեր կացեք եւ տոնեք Թումանյանի 150-ամյակը»:

Արայիկ Հարությունյանն այնուհետեւ արտասանեց Թումանյանից իր սիրելի քառյակը՝ «Լիներ հեռու մի անկյուն…»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728