Լրահոս
Օրվա լրահոսը

«Մարտի 1-ին զինված ուժերն օգտագործվել են, այո». Դավիթ Տոնոյան

Փետրվար 26,2019 13:14

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը երեկ «Առաջին ալիք»-ին հարցազրույց է տվել, որի ընթացքում անդրադարձել է սահմանին ռազմական գործողությունների վերսկսման հավանականությանը և նշել, որ այդ պարագայում հայկական կողմը չի հապաղելու: Հայտնում է «Ա1+»-ը:

«Եթե խնդիրը գնալու է ռազմական գործողությունների վերսկսմանը, մենք չենք հապաղելու»,- ասել է պաշտպանության նախարարը։

Հարցին, հարձակվելո՞ւ ենք նաև, նախարարն արձագանքել է. «Իսկ ինչո՞ւ ոչ»։ Իսկ սպառազինությունների մրցավազքում արդյոք կարո՞ղ ենք հասնել Ադրբեջանին․ «Ո՛չ քանակական առումով, ո՛չ ժողովրդագրական առումով, ո՛չ տնտեսական առումով հավասար չենք կարող լինել (Ադրբեջանի հետ-խմբ.): Դրա համար մենք ավելի շատ ուշադրություն դարձնելու ենք որակական խնդիրներին: Մենք այնպիսի ձեռքբերումներ ենք իրականացնում, որոնք կարող են մեզ հնարավորություն տալ հակառակորդի հնարավոր նկրտումները չեզոքացնել»։

Դավիթ Տոնոյանն անդրադարձել է նաև Մարտի 1-ի դեպքերին

«Մարտի 1»-ի քրեական գործը եւ ավագ կազմի, եւ բարձրագույն սպայական կազմի տրամադրությունների վրա որոշակի ազդեցություն ունենում է՝ հաշվի առնելով նախաքննության փուլը,- հայտարարել է Դավիթ Տոնոյանը:

«Անընդհատ հրավերներ ՀՔԾ եւ այլ վայրեր: Դրա համար որոշակի ազդեցություն ունենում է, բայց միանշանակ է, որ զինված ուժերը պետք է ապաքաղաքական լինեն: Այլեւս այդպես շարունակել չի կարելի»,-ասաց նա:

Կա՞ երաշխիք, որ բանակը այլեւս չի խառնվելու քաղաքականությանը, Տոնոյանը պատասխանեց. «Դա երաշխավորված է օրենսդրությամբ, Սահմանադրությամբ: Զինված ուժերը պետք է ապաքաղաքական լինեն: ԶՈՒ-ն պետք է պահել բոլոր քաղաքական գործընթացներից դուրս եւ շատ շնորհակալ եմ, որ վարչապետը այդ հարցում եւս ինձ հետ համաձայն էր եւ սկզբունքայնություն է ցուցաբերել: Վերջին ընտրություններն էլ ցույց տվեցին, որ մենք քաղաքական գործընթացներից դուրս մնալու ավանդույթ ենք ձեւավորում»:

Հարցին, թե մարտի 1-ին բանակը մասնակցություն ունեցե՞լ է, պաշտպանության նախարարն արձագանքեց. «Զինված ուժերն օգտագործվել են, այո:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728