Լրահոս
Օրվա լրահոսը

Աղցան մարինացված ձկով եւ բազուկով (տեսանյութ)

Մարտ 03,2019 11:56

Մարինացված ձկան (իշխան, ծովատառեխ (селдь), սկումբրիա եւ այլն) հետ համադրվող ամենահայտնի բաջարեղենը կարտոֆիլն է, սակայն փորձեք բազուկը եւ կտեսնեք, թե ինչ հրաշալի արդյունք կստանաք:

Անհրաժեշտ մթերքները

Կարմիր բազուկ- 1-2 հատ

Մարինացված ձուկ-100 գրամ

Կարմիր գլուխ սոխ-կես հատ

Ռուկոլայի եւ հազարի տերեւներ- մի քանի տերեւ

Սխտոր- մեկ պճեղ

Համեմի եւ սամիթի սերմեր-1 թեյի գդալ

Սեւ պղպեղ, աղ-ըստ ճաշակի

Ձիթապտղի յուղ-4-5 ճաշի գդալ

Բալզամիկ քացախ-2-3 ճաշի գդալ

Կիտրոն- 1/4 հատ

Պատրաստման եղանակը

Բազուկը լավ լվանալ, կեղեւահանել եւ խաշել առատ ջրում: Աղն ավելացնել անջատելուց 5-10 րոպե առաջ: Երբ բազուկը եփվի, հանեք ջրից, չորացրեք եւ կտրատեք խորանարդիկներով կամ ծղոտաձեւ: Վրան լցրեք ձիթապտղի յուղ եւ բալզամիկ քացախ, քերած կամ ճզմած սխտոր, մանրացրած կամ աղացած համեմի եւ սամիթի սերմ, սեւ պղպեղ, լավ խառնեք, ծածկեք ու դրեք առնվազն 2 ժամով՝ մարինացվելու:

Երկու ժամ անց լավ լվացած եւ լավ չորացրած կանաչիները շարեք մատուցարանի վրա: Վրան դասավորեք օղակաձեւ կտրատված սոխի բարակ շերտեր, ցողեք ձիթապտղի յուղով եւ բալզամիկ քացախով, շարեք բազուկի, ձկան, կիտրոնի կտորները:

Կարող եք գեղեցիկ ձեւավորելու համար մետաղե օղակի մեջ դասավորել բազուկը, վրան ձուկը, վրան կիտրոնի կտորները: Կարող եք նաեւ ավելացնել կապարի (каперсы) հատիկներ:

Պատրաստման եղանակը՝ տեսանյութում.

Բարի ախորժակ:

Պատրաստեց Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆԸ 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031