Լրահոս
Օրվա լրահոսը

Այս փետրվարին նախորդ փետրվարի համեմատ ուղևորահոսքն աճել է 11.6 տոկոսով

Մարտ 05,2019 14:31

Ընթացիկ տարվա փետրվար ամսին ՀՀ երկու օդանավակայաններում ուղևորահոսքը ընդհանուր կազմել է 166 451 մարդ՝ 2018 թվականի նույն ամսվա ցուցանիշը գերազանցելով 11.6 տոկոսով:

2019թ. փետրվարին, 2018թ. նույն ժամանակահատվածի համեմատ «Զվարթնոցում» ուղևորահոսքն ավելացել է 12.4 տոկոսով: Եթե 2018թ փետրվարին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ծառայություններից օգտվել է 139 216 ուղևոր, ապա 2019թ փետրվարի ցուցանիշը կազմում է 156 452 ուղևոր:

2019 թվականի փետրվար ամսին Գյումրու «Շիրակ» օդանավակայանում ուղևորահոսքը կազմել է 9 999 մարդ: 2018 թվականի նույն ամսվա 9 941 ուղևորահոսքի համեմատ աճը կազմել է 0.6 տոկոս:

 

  Ուղևորների թիվը 2017թ. փետրվարին Ուղևորների թիվը 2018թ. փետրվարին Տարբերությունը տոկոսային հարաբերությամբ
<Զվարթնոց> 139 216 156 452  + 12.4 %
<Շիրակ>   9 941   9 999  +  0.6 %
Ընդամենը 149 157 166 451  + 11.6%

 

Տարեսկզբից Հայաստանի Հանրապետության երկու օդանավակայանների ուղևորահոսքը կազմել է 378 622  մարդ, որը 11.9 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն ամիսների ցուցանիշը:

 

«Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններում 2019 թվականի հունվար- փետրվար ամիսներին, նախորդ տարվա նույն ամիսների հետ համեմատած, 10.6 տոկոսով աճ են գրանցել նաև թռիչք- վայրէջքները:

«Արմենիա Միջազգային Օդանավակայաններ» ՓԲԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031