Լրահոս
Օրվա լրահոսը

«Որոշել եմ «էքսպերիմենտ» անել». Փաշինյանն անակնկալ այցով մարզ է մեկնում

Մարտ 16,2019 12:48

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր «ֆեյսբուքյան» ուղիղ եթերում հետեւյալ հայտարարությունն արեց. «Որոշել եմ «էքսպերիմենտ» անել եւ չհայտարարված այցով գնալ մարզ: Կլինեմ մարզերից մեկի գյուղերից մեկում: Մարզպետին տեղյակ չեմ պահել, ոչինչ չեմ ասել որեւէ մեկին: Նպատակն է՝ առանց նախապես կազմակերպված միջոցառումների՝ շփվել մարդկանց հետ եւ խնդիրներին ծանոթանալ, անմիջապես տեսնել, թե ինչ է կատարվում, ինչ կարող է անել Կառավարությունը, ինչ են ակնկալում բնակիչները կառավարությունից: Չգիտեմ, թե այցից ինչ կստացվի: Եթե օգտակար կլինի, ժամանակ առ ժամանակ կայցելեմ ՀՀ տաբեր գյուղեր՝ առանց գյուղապետերին կամ մարզպետերին տեղյակ պահելու»:

Նիկոլ Փաշինյանը մեքենայի միջից ուղիղ միացման միջոցով նաեւ նշեց, որ արդեն գիտի, թե որ գյուղ է գնալու, բայց անունը, միեւնույնն է, առայժմ չի ասի:

Չհայտարարված այց:

Gepostet von Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան am Samstag, 16. März 2019

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031