Լրահոս
Օրվա լրահոսը

Աննա Հակոբյանը հյուրընկալել է Ամերիկայի հայ իրավաբանների միության կառավարման խորհրդի ներկայացուցիչներին

Ապրիլ 27,2019 15:29

Աննա Հակոբյանը հյուրընկալել է իրավաբաններ Կարո Ղազարյանին, Գառնիկ Քերքոնյանին և  «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Րաֆֆի Դուդակլյանին

ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանն ապրիլի 27-ին հյուրընկալել է Ամերիկայի հայ իրավաբանների միության (Armenian Bar Association) կառավարման խորհրդի ներկայացուցիչներ, հայտնի իրավաբաններ Կարո Ղազարյանին, Գառնիկ Քերքոնյանին և  «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Րաֆֆի Դուդակլյանին: Հանդիպմանը ներկա է գտնվել «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանը:

Կարո Ղազարյանն ու Գառնիկ Քերքոնյանը մանրամասն ներկայացրել են իրենց գործունեությունն ու ցանկություն հայտնել իրավական ոլորտում համագործակցել «Իմ քայլը» հիմնադրամի հետ: Աննա Հակոբյանը շնորհակալություն հայտնելով, առաջարկել է ի թիվս մի շարք այլ ծրագրերի, «Իմ քայլը» հիմնադրամի կրթական ծրագրի շրջանակում իրավական ոլորտում կազմակերպել վերապատրաստման դասընթացներ հայ ուսանողների համար:

Գարո Ղազարյանը շեշտել է, որ իրենց միությունը մի շարք կրթական ծրագրեր է իրականացրել Երևանի պետական համալսարանի  (ԵՊՀ) և Արցախի պետական համալսարանի (ԱՊՀ) հետ, հետևաբար այդ ոլորտում համագործակցությունը կարող է լուրջ արդյունքներ ունենալ:

 

ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930