Լրահոս
Օրվա լրահոսը

Նիդեռլանդների դեսպանի դիտողությունները Նիկոլ Փաշինյանին

Մայիս 24,2019 14:45

Այսօր Հայաստանում, Վրաստանում եւ աշխարհում կրոնի կամ համոզմունքի ազատության արդի հիմնախնդիրներին նվիրված համաժողովի ժամանակ, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հիշեցրեց, որ ՀՀ Սահմանադրությամբ եւ մեր երկրի ստանձնած պարտավորություններով է երաշխավորված կրոնի ազատության եւ կրոնական կազմակերպությունների, կրոնական փոքրամասնությունների գործունեությունը: Արման Թաթոյանը միաժամանակ ընդգծեց Առաքելական եկեղեցու դերը`ազգային արժեքների, ավանդույթների եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցում: Նա համոզված է նաեւ, որ պետք է բացառվի կրոնական պատկանելիության հիմքով ցանկացած խտրականություն, մանավանդ, հայ ժողովուրդն անցած դարասկզբում դա իր մաշկի վրա զգացել է առավել ևս պարտավոր ենք բարձր գնահատել մարդու համոզմունքները:

Արման Թաթոյանը նաեւ ասաց, որ ՀՀ-ում կրոնի մասին համապատասխան օրենքի նախագծի վերամշակման փուլում ենք:

ՀՀ-ում եւ Վրաստանում Նիդեռլանդների դեսպան Յոս Դաումանն էլ իր ելույթում մի քանի ուշագրավ շեշտադրումներ արեց: Նա նախ անդրադարձավ «Եհովայի վկաներին» եւ ասաց. «Եհովայի վկաները քարոզչական մանիպուլյացիաներով են աշխատում, մինչդեռ հաստատված կրոնները քարոզչության եւ հոգեորսության դերից խորշում են: Կրոնի եւ հավատի ազատությունը մարդու իրավունքներից մեկն է»:

Դեսպանն անդրադարձավ նաեւ նրան, որ վարչապետն ընդունել էր Ամենայն Հայոց Գարեգին Բ և Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսներին, ըստ պաշտոնական հաղորդագրության՝ հիշատակվել է. «Ստեղծված է մի հանձնախումբ պետության և եկեղեցու միջև առկա հարցերն ուսումնասիրելու, քննելու և դրանք բարվոք լուծման առաջնորդելու»: Դեսպանի «սրտով» չէ, որ Առաքելական եկեղեցու առաջարկով հայկական դպրոցներում Հայ Առաքելական եկեղեցու պատմություն է դասավանդվում: Նա հարց է հնչեցնում`արդյոք հայ Առաքելական եկեղեցու եւ հայ ազգի պատմության մեջ տարբերակումները դնելը ճիշտ է: Նաեւ կարծում է, որ սա մեկ կրոնի գերակայությունն է ընդգծում:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031