Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

«ԿԵՆԴԱՆԱՊԱՏՈՒՄ». ինչպե՞ս վարվել, եթե ձեր շունը սիրում է «գետնից ուտել»

Մայիս 24,2019 23:00

Զբոսանքի ժամանակ կամ այլ իրավիճակներում «գետնից սնվելը» շան համար կարող է ճակատագրական լինել: Չորքոտանի բարեկամի հետ փոքր-ինչ աշխատելով՝ հնարավոր կանխել իրավիճակները, երբ նա փորձում է փողոցում սննդի մնացորդներ ճաշակել: Դա, իհարկե, դժվար է, որովհետեւ շներին հատուկ է «գետնից սնվելը», սակայն անհայտ ծագման սննդի մնացորդը կամ նեխած սնունդը նրա համար կարող են մահացու լինել, ուստի շան այդ «սովորույթին» կարելի է սկսել վերջ տալ ցանկացած տարիքում: Մինչեւ երեք ամսական ձագուկի պարագայում պետք է պարզապես նրա բերանից խլել այն, ինչ նա գտել է տանը՝ հատակին, կամ զբոսնելիս՝ գետնին:

Սնունդը՝ տան հատակին…

Բնակարանում կամ սեփական տանը երբեք թույլ մի տվեք, որպեսզի շունը ճաշակի գետնին դրված կամ ընկած ուտելիքը, եւ ինքներդ էլ նրան այդպես մի կերակրեք: Նույնը զգուշացրեք նաեւ ընտանիքի մյուս անդամներին: Անգամ եթե դուք ձեռքի ափի վրա եք ուտելիք տվել, եւ այն հանկարծ ընկել է, մի տվեք այն շանը: Այսինքն, շունը երբեք եւ ոչինչ չպետք է ուտի հատակից, այդ թվում՝ սեփական տան բակում: Եթե տեսնում եք, որ շունը գետնին ընկած սնունդ է փորձում ճաշակել, անմիջապես կանխող հրահանգ տվեք, ապա, ինչպես մասնագետներն են խորհուրդ տալիս, «պատժեք»՝ ձեռքի ափով թեթեւակի «հարվածելով» շան նստատեղի հատվածին:

Վզկապով զբոսանքի ժամանակ

Եթե շան հետ վզկապով զբոսնելու ժամանակ նկատում եք, որ նա հանկարծ ինչ-որ բան է բարձրացրել գետնից, անմիջապես արգելող հրահանգ հնչեցրեք եւ փոքր ինչ դեպի ձեզ քաշեք վզկապի փոկը: Եթե շունը չի հրաժարվում գետնին գտածից, ավելի ուժեղ ձգեք այն: Երբեմն, հարկավոր է նաեւ «թեթեւ պատժել»:

Առանց վզկապի

Եթե շունն առանց վզկապի է դուրս եկել զբոսնելու, իսկ դուք նկատում եք, որ նա ինչ-որ բան է «վերցրել» գետնից, անմիջապես նրա մոտ շտապեք, հնչեցրեք արգելող հրահանգ, ապա «պատժեք»: Երբ կենդանին փակ բակում կամ զբոսայգում է եւ առանց վզկապի փոկի, ապա վերջինս կարելի է չարձակել վզկապից, որպեսզի գետնից սննդի մնացորդ գտած շանը բռնելը հեշտ լինի:

Դաստիարակչական հնարք

Բակում կամ զբոսայգում 3-4 մետր հեռավորության վրա սննի կտորներ թողեք եւ շանը հանեք զբոսանքի՝ վզկապի փոկով: Երբ կա կփորձի «վերցնել» ուտելիքը, ձգեք վզկապի փոկը: Հաջորդ անգամ ձգեք ավելի ուժեղ, ապա՝ «պատժեք»: Որքան զգալի է պատիժը, այնքան մեծ է հավանականությունը, որը շունը հետ կկանգնի գետնին ընկածը ճաշակելուց: Այս հնարքը կարելի է կատարել մեկ ամիս՝ շաբաթական երկու անգամ: Հաջորդիվ կարելի է «ստուգել» շանը՝ հնարքը կրկնելով ամսական մեկ-երկու անգամ:

Պատրաստեց Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆԸ

Նյութը կրում է տեղեկատվական բնույթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031